Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հնարավորությունների ընդլայնման համար ներդրումները 2014թ.–ին կկազմեն 993 մլն դրամ

18.12.2013, 17:11
Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հնարավորությունների ընդլայնման համար 2014թ.–ին նախատեսված ներդրումները կկազմեն 993 մլն դրամ, չորեքշաբթի ՀՀ ՀԾԿՀ նիստի ընթացքում ասաց  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի տեխնիկական վարչության պետ Աշոտ Հակոբյանը։
Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հնարավորությունների ընդլայնման համար ներդրումները 2014թ.–ին կկազմեն 993 մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հնարավորությունների ընդլայնման համար 2014թ.–ին նախատեսված ներդրումները կկազմեն 993 մլն դրամ, չորեքշաբթի ՀՀ ՀԾԿՀ նիստի ընթացքում ասաց  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի տեխնիկական վարչության պետ Աշոտ Հակոբյանը։

«Ներդրումային ծրագրի շրջանակում կշարունակվեն գազապահեստարանի ներուժի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները, մասնավորապես նախատեսվում է նոր հոր կառուցել, որը նույնպես թույլ կտա 23 մլն խմ գազով ավելացնել պահեստարանի պահուստները»,– ասաց Հակոբյանը։

Ըստ նրա, 2014թ.–ին պահեստարանում նախատեսված է մշակել ճնշման նոր կայանի տեղադրման վերաբերյալ փաստաթղթերը, նոր գազահորերի շինարարություն սկսել` գազապահեստարանի ներուժի ընդլայնման նպատակով, առկա խորը հորերի  հետազոտություն և վերակառուցում իրականացնել` դրանց ներուժի ընդլայնման նպատակով, պահեստարանի աշխատանքի էլեկտրական բաղադրիչների վերակառուցում և վերազինում անցկացնել։

Նա հիշեցրեց նաև, որ 2013թ.–ին շահագործման հանձնվեց  հերթական գազահորը, որը կարող է տեղավորել մինչև 23 մլն խմ գազ։

Վերջին տվյալների համաձայն, Հայաստանում Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ծավալը հասցվել է մինչև 140 մլն խմ գազի։ 2013թ.–ին ընկերությունը աշխատանքներ է իրականացրել Աբովյանի պահեստարանի ընդլայնման համար հորանցքերի թվի ավելացման ուղղությամբ, որի համար 533 մլն դրամ է հատկացվել։ Գազապահեստարանի հնարավորությունների ընդլայնումը թույլ կտա բնակչությանը կայուն գազամատակարարում ապահովել նույնիսկ վթարային անջատումների ժամանակ։

Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի գնահատականների` Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանում բնական գազի պաշարները հնարավոր է հասցնել մինչև 250 մլն խմ–ի, ինչը կնշանակի, որ ընկերությունը կկարողանա բավարարել պահանջարկի ընդհանուր ծավալի 10 տոկոսը։

Աբովյանի գազի պահեստարան-կայանը Հայաստանի գազատրանսպորտային համակարգի գլխավոր տարրերից է, որն ապահովում է հանրապետության էներգետիկ անվտանգությունը։ Ունի շուրջ 750–1050 մետր խորություն։ Հատուկ այդ նպատակով 2007թ.–ին Զովունի գյուղի մոտակայքում կառուցվել է 150 հազար խմ ծավալով պահեստարան և  7,5 կմ երկարությամբ խողովակ է տեղադրվել։ Միայն այդ նպատակներով ներդրվել է շուրջ 577 մլն դրամ։

Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանը գազի արդյունաբերական օգտագործման մեջ կարգավորում է սեզոնային և պիկային տատանումները: Աբովյանի պահեստարանի բնական գազի պահպանման հզորությունը կազմում է շուրջ 110 մլն խմ գազ։

Գազատրանսպորտային համակարգի օբյեկտների խափանման դեպքում այս կայանը, կախված տարվա ժամանակից, կարող է 1-1,5 ամիս վառելիք ապահովել կարևոր սպառողներին։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն մենաշնորհ ունի Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտում։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ Ռուսաստանն ու Հայաստանը երկու երկրների նախագահների` 2013 թ.–ի դեկտեմբերի 2–ին կայացած բանակցությունների արդյունքում ստորագրել են փաստաթուղթ, որը նախատեսում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում «Գազպրոմ» ԲԲԸ–ի մասնաբաժնի ավելացում մինչև 100 տոկոս։ -0–