Ներդրումներ ԱՄՆ շուկայում՝ առանց միջնորդավճարների. Apricot Capital-ի բացառիկ առաջարկը նոր հաճախորդների համար
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Apricot Capital ներդրումային ընկերությունը հայտարարում է իր նոր՝ Apricot Capital: Trade & Invest առևտրային հարթակի գործարկման մասին: Այս նշանակալի իրադարձության կապակցությամբ ընկերությունը մեկնարկում է բացառիկ խրախուսական արշավ նոր հաճախորդների համար՝ հնարավորություն ընձեռելով կատարել գործարքներ ԱՄՆ ֆոնդային շուկայում առանց միջնորդավճարների:
Արշավը գործում է 2026 թվականի փետրվարի 03-ից մինչև մայիսի 01-ը ներառյալ: Այն նախատեսված է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար, ովքեր նշված ժամանակահատվածում կդառնան ընկերության նոր հաճախորդ: Արշավի շրջանակում հաճախորդները հնարավորություն կունենան նոր հավելվածի միջոցով գնել և վաճառել բաժնետոմսեր ու ETF-ներ ԱՄՆ շուկայում՝ 0% միջնորդավճարով: Գործում է ծավալային սահմանափակում:
Արշավի մանրամասներին ու ամբողջական պայմաններին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում:
«Մեր ընկերությունը միշտ ձգտում է լինել նորարարության առաջնագծում, և այս նոր հարթակի գործարկումը մեր հանձնառության տրամաբանական շարունակությունն է: Մենք առաջիններից էինք, որ ներդրեցինք հաշվի առցանց բացման հնարավորությունը, հանեցինք մինիմալ դեպոզիտի պահանջը, իսկ այժմ տրամադրում ենք էլ ավելի հագեցած թվային գործիքակազմ: Մենք հանդես ենք գալիս որպես հուսալի կամուրջ մեր հաճախորդների և ֆինանսական շուկաների միջև՝ ապահովելով բարձրակարգ սպասարկում և տեխնոլոգիական առաջատար լուծումներ», — նշել է Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը:
Apricot Capital-ը, լինելով Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը և առաջատար ներդրումային ընկերություն, շարունակում է հետևողական ջանքեր գործադրել ՀՀ-ում ներդրումային մշակույթի զարգացման ուղղությամբ։ Ընկերությունն առաջարկում է բրոքերային հաշվի անվճար բացում և տարեկան սպասարկում։ Apricot Capital-ի հավելվածով արտարժույթի անկանխիկ փոխարկումն իրականացվում է առանց միջնորդավճարների:
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Ներդրումները ենթակա են շուկայական տատանումների և կրում են ներհատուկ ռիսկեր։