Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Մինչև 2026թ․ հունվարի 31-ը Հայաստան ներմուծված էլեկտրոմոբիլները կազատվեն ԱԱՀ-ից․Պապոյան

Այսօր, 11:53
Մինչև 2026թ․  հունվարի 31-ը  Հայաստան ներմուծված էլեկտրոմոբիլները կազատվեն ԱԱՀ-ից
Մինչև 2026թ․  հունվարի 31-ը  Հայաստան ներմուծված էլեկտրոմոբիլները կազատվեն ԱԱՀ-ից․Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Մինչև 2026թ․ հունվարի 31-ը Հայաստան ներմուծված էլեկտրոմոբիլները կազատվեն ԱԱՀ-ից։

Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-ի իր էջում։

«Երեկ ԱԺ-ում ներկայացրի օրենքի նախագիծը, որը ենթադրում է 20 % ԱԱՀ-ից ազատում էլեկտրոմոբիլների ներմուծման դեպքում», - ասել է Պապոյանը։

Նրա խոսքով՝ իրենք ընդառաջ են գնացել ժողովրդի առաջարկին, և մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ցանկացած էլեկտրոմոբիլ, որը կներմուծվի Հայաստան՝ անկախ տարիքային սահմանափակումից և արտադրության թվականից, ազատված կլինի ԱԱՀ-ից։

Պապոյանը նաև հայտնել է, որ արդեն 2026 թ.-ի փետրվարի 1-դեկտեմբերի 31 ժամանակահատվածի համար էլեկտրոմոբիլները ազատված կլինեն ԱԱՀ-ից, եթե 2024, 2025 և 2026 թթ.-երի արտադրության են։