Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

«Միկա ցեմենտ» գործարանի սեփականատերը մտադիր է այն վաճառել ԲՀԿ նախագահ Ծառուկյանին. թերթ

29.03.2013, 11:36
Գործարար Միխայիլ Բաղդասարովը մտադիր է վաճառել իրեն պատկանող «Միկա ցեմենտ» գործարանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Միկա ցեմենտ» գործարանի սեփականատերը մտադիր է այն վաճառել ԲՀԿ նախագահ Ծառուկյանին. թերթ
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Գործարար Միխայիլ Բաղդասարովը մտադիր է վաճառել իրեն պատկանող «Միկա ցեմենտ» գործարանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթը գրում է, որ Բաղդասարովն այդ նպատակով երկար ժամանակ է, ինչ բանակցություններ է սկսել այս օրերին Դուբայում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

«Հավանական է, որ Ծառուկյանն ընդունի առաջարկն ու գնի այդ գործարանը, քանի որ «Արարատցեմենտի» սեփականատերը ևս ինքն է», - գրում է թերթը։
 
ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը: «Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Գագիկ Ծառուկյանը նման նպատակ չունի»,-ասել է նա:

Ինչպես ավելի վաղ գրել էին ԶԼՄ–ները, Ծառուկյանը ցանկանում է գնել նաև Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը, որի արտոնագրման ժամկետը ավարտվել է մարտի 14-ին, իսկ կառավարությունը դեռ չի երկարացրել այն։-0-