Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Միջպետական բանկի բողոքը` «Նաիրիտի» նկատմամբ 25 մլն դոլարի հայցը վերադարձնելու մասին, կքննարկվի ապրիլի 3–ին

22.03.2013, 14:46
Իններորդ իրավարար վերաքննիչ դատարանն ապրիլի 3–ին է նշանակել Միջպետական բանկի բողոքը` «Նաիրիտի» նկատմամբ 25.183 մլն դոլարի հայցը վերադարձնելու մասին դիտարկումը, РАПСИ–ին են հայտնել դատարանից։
Միջպետական բանկի բողոքը` «Նաիրիտի» նկատմամբ 25 մլն դոլարի հայցը վերադարձնելու մասին, կքննարկվի ապրիլի 3–ին
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Իններորդ իրավարար վերաքննիչ դատարանն ապրիլի 3–ին է նշանակել Միջպետական բանկի բողոքը` «Նաիրիտի» նկատմամբ 25.183 մլն դոլարի հայցը վերադարձնելու մասին դիտարկումը, РАПСИ–ին են հայտնել դատարանից։

Բանկը Մոսկվայի իրավարար դատարան է դիմել  ԽՍՀՄ–ում սինթետիկ կաուչուկի միակ արտադրող «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ–ի դեմ` գումար գանձելու մասին հայցով։ Պատասխանատուն իր սեփականատիրոջը` Rhinoville Property Limited–ին տրված վարկի երաշխավորողն էր։ Մարտի 20–ին դատարանը վերադարձրել է հայտարարությունը, քանի որ այն տրվել էր դատավարության խախտուկմներով։ Հայցը, դատարանի սահմանման համաձայն, պետք է տրվի պատասխանողի գտնվելու վայրում, որը գրանցված է Երևան քաղաքում, Հայաստանի Հանրապետութուն, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

Բացի այդ, մայիսի 14–ին դատարանը կշարունակի լսումները Rhinoville Property Limited–ի դեմ բանկի` 25,183 միլիոն դոլար գանձելու հայցի վերաբերյալ։ Հայցորդը վարկի օգտագործման համար 16.764 միլիոն դոլարի տոկոս և 8.419 միլիոն դոլարի տուժավճար է պահանջում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ ԶԼՄ–ների հաղորդմամբ` բանկը 2006 թվականին Rhinoville Property Limited ընկերությանը 70 միլիոն դոլարի վարկային գիծ է բացել։

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 1989թ.-ին «Նաիրիտը» փակվել էր՝ բնապահպանական նկատառումներով: Տարիների պարապուրդից հետո ձեռնարկության աշխատանքը մասնակիորեն վերսկսվել է 1992-93թթ.-ին:

2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը  բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ Rhinоville Property Limited ընկերությունը հիմնվել է լեհական Samex, ամերիկյան Intertex և ռուսական «Եվրոգազ» ֆիրմաների կողմից։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է։

Միջպետական բանկը միջազգային հաշվարկային և վարկային ինստիտուտ է ԱՊՀ երկրների պետական կապիտալների 100 տոկոսանոց մասնակցությամբ։ Բանկը հիմնվել է 1993 թվականին` ԱՊՀ տասը երկրների կողմից` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի։ Միջպետական բանկը ներկայացուցչություններ ունի Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում։

Կառավարման գերագույն մարմինը` Բանկի խորհուրդը բաղկացած է հիմնադիր–պետությունների կենտրոնական բանկերի ղեկավարներից, ֆինանսների նախարարությունների և կառավարական այլ մարմինների ներկայացուցիչներից։ --0—