Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Մի քանի ընկերություններ և առանձին անձինք շահագրգռված են «Արմավիա» ընկերության ձեռք բերման հարցում. մամուլի քարտուղար

26.09.2012, 13:54
Մի քանի ընկերություններ և առանձին անձինք շահագրգռված են Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության ձեռք բերման հարցում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայակոչելով ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովային։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մի քանի ընկերություններ և առանձին անձինք շահագրգռված են Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության ձեռք բերման հարցում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայակոչելով ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովային։

Ըստ նրա` այս հարցի շուրջ բանակցություններ են տարվում։ Միաժամանակ Ավետիսովան զերծ է մնացել պատասխանել հարցին՝ արդյոք խոսը վերաբերում է ընկերության ամբողջովի՞ն, թե՞ դրա մասնակի վաճառքին:

«Արմավիայի» մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաև, որ ընկերությունը ձեռք բերելու առումով շահագրգռվածություն են հայտնում նաև արտերկրի ներկայացուցիչները։

«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: 2005թ.–ին բաժնետոմսերի ամբողջ փաթեթը փոխանցվել է «ՄԻԿԱ Լիմիթեդի» նախագահ Միխայիլ Բաղդասարովին` Հայաստանի խոշորագույն ձեռներեցներից մեկին։ Այսօր «Արմավիա» ընկերությունը 40 ուղղություններով ավելի քան 100 չվերթ է իրականացնում դեպի 20 երկիր:--0-