Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Մեքսիկայի կողմից Sukhoi SuperJet-100 ռուսական ինքնաթիռների գնումը ճեղքում է. ՌԴ դեսպան

19.11.2012, 11:06
Մեքսիկայում ՌԴ դեսպան Վալերի Մորոզովը «ճեղքում» է անվանել Sukhoi SuperJet-100 20 ինքնաթիռների գնման մասին «Սուխովոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ռուսական ընկերության և Interjet մեքսիկական ավիափոխադրումների միջև համաձայնագիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեքսիկայի կողմից Sukhoi SuperJet-100 ռուսական ինքնաթիռների գնումը ճեղքում է. ՌԴ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մեքսիկայում ՌԴ դեսպան Վալերի Մորոզովը «ճեղքում» է անվանել Sukhoi SuperJet-100 20 ինքնաթիռների գնման մասին «Սուխովոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ռուսական ընկերության և Interjet մեքսիկական ավիափոխադրումների միջև համաձայնագիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք առաջին անգամ այդ ինքնաթիռներով դուրս եկանք լատիամերիկյան շուկա, մեզ են հետևում մյուս երկրները, և եթե ամեն ինչ հաջող ընթանա, դա ճանապարհ կբացի նաև մյուս պետությունների հետ գործարքներ կնքելու համար»,- կիրակի ռուս լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Մորոզովը՝ ամփոփելով ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում գտնվելու յոթը տարիների արդյունքները:

2012թ.-ի դեկտեմբերին Մեքսիկա պետք է մեկնի  ՌԴ նոր դեսպան Էդուարդ Մալայանը:

Նախկինում Interjet-ը 20 ռուսական ինքնաթիռ էր պատվիրել, որոնց ընդհանուր արժեքը կազմում էր 700 մլն դոլար: Ինքնաթիռները մեքսիկական ավիաընկերության կողմից կմատակարարվեն բազային տարբերակով՝ 93 տեղ տարողությամբ, և պետք է սկսեն աշխատանքը մինչև 2014թ.-ի վերջը:-0-