McDonald’s-ը ԱՄՆ–ում կկրճատի ռեստորանների թիվը
19.06.2015,
12:21
McDonald’s կորպորացիան հինգշաբթի հայտարարել է, որ 2015թ.–ին կկրճատի ռեստորանների թիվը Միացյալ Նահանգներում, հաղորդում է Vestifinance.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. McDonald’s կորպորացիան հինգշաբթի հայտարարել է, որ 2015թ.–ին կկրճատի ռեստորանների թիվը Միացյալ Նահանգներում, հաղորդում է Vestifinance.ru–ն։
Ընկերության ներկայացուցիչը չի պարզաբանել, թե քանի ռեստորան կփակվի, սակայն նշել է. «Կրճատումն աննշան է 14 հազար ռեստորանների համեմատ, որոնք գործում են ողջ երկրում»։
Ապրիլին McDonald's–ը հայտարարել է ԱՄՆ–ում, Չինաստանում և Ճապոնիայում 350 ռեստորանների փակման մասին` ի լրումն ողջ աշխարհում 350 ռեստորանների կրճատման։ Միևնույն ժամանակ ընկերությունը ծրագրում է 2015թ.–ին ողջ աշխարհում բացել 300 նոր ռեստորաններ։
Անցած ամիս արագ սննդի հսկայի ղեկավար Սթիվ Իսթերբրուքը հայտարարել է, որ նա կանցկացնի ստորաբաժանումների վերակազմավորում, կվաճառի ռեստորանի ֆրանշիզները և կկրճատի ծախսերը, որպեսզի փոխի իրավիճակը։
Ընկերությունը զգացել է աշխատողների դժգոհությունը, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում, բացի այդ ներդրողները դժգոհություն են հայտնել` կապված ընկերության վաճառքի անկման հետ։
Ընկերության խոշորագույն շուկայում` ԱՄՆ–ում, որին բաժին է ընկնում օպերացիոն եկամուտի 40 տոկոսը, հաճախորդներն ավելի հաճախ նախընտրում են սնվել fast casual ձևաչափի ռեստորաններում, ինչպիսիք են, օրինակ, Shake Shack–ը և Chipotle–ը։
McDonald’s–ը ծրագրում է մինչև 2018թ.–ը որպես ֆրանշիզներ վաճառել ողջ աշխարհում իր 36 հազար ռեստորաններից 3500–ը։ Դա 1500–ով ավել է, քան ընկերությունը նախատեսել է վաճառել մինչև 2016թ.–ը։
Վերջնական նպատակն այն է, որ McDonald’s–ի ռեստորանների 90 տոկոսը պետք է դառնան ֆրանչայզինգային ներկա պահին մոտավորապես 81 տոկոսի համեմատ։ Ինչպես ենթադրում է Իսթերբրուքը, այդ փոփոխությունը կապահովի ավելի կայուն և կանխատեսելի շահույթ։-0-