Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՀՀ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը մաքսային կանոնների խախտման բազմաթիվ դեպքեր է բացահայտել

19.08.2014, 17:23
Բագրատաշենի մաքսակետում 2014թ.-ի առաջին կիսամյակում մեծ թվով դեղերի, ծխախոտի, հեռախոսների և ավտոմեքենաների մաքսանենգ ներմուծման փորձ են կանխել, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը մաքսային կանոնների խախտման բազմաթիվ դեպքեր է բացահայտել
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Բագրատաշենի մաքսակետում 2014թ.-ի առաջին կիսամյակում մեծ թվով դեղերի, ծխախոտի, հեռախոսների և ավտոմեքենաների մաքսանենգ ներմուծման փորձ են կանխել, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

2014թ.-ի առաջին կիսամյակում մաքսատան ծառայողներին հաջողվել է կանխել մոտ 26 կգ ընդհանուր քաշով բժշկական նյութերի, ավելի քան 107 կգ մաքրող միջոցների, 21,5 կգ բիոհավելումների, տարբեր մոդելների ավելի քան 330 հեռախոսների, 28 հազար տուփ ծխախոտի և 1 կգ ծխախոտի թութունի ներմուծումը մաքսանենգ ճանապարհով:

Միաժամանակ մաքսանենգ արտադրանքը, որը փորձել են ոչ միայն ներմուծել Հայաստանի տարածք, այլ նաև հանել երկրի սահմաններից դուրս, բացահայտվել է մասնավոր մեքենաների հատուկ թաքստոցներից:

Բացի այդ, Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը կանխել է արտասահմանյան համարները տեղականով փոխարինելու հնարքով առանց հայտարարագրման ավտոմեքենա ներմուծելու փորձը: ՆՀՎ աշխատակիցները բացահայտել են նաև մաքսային ապահովման միջոցի վնասման և բեռի թերհայտարարագրման մի շարք դեպքեր:-0