Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
0

«Լիկվոր» ընկերության արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 18,8%–ով

09.11.2012, 20:52
«Լիկվոր» դեղագործական ընկերության արտադրության ծավալը նոյեմբերի 1-ի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 18,8%–ով և կազմել 1,05 մլրդ դրամ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Լիկվոր» ընկերության արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 18,8%–ով
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Լիկվոր» դեղագործական ընկերության արտադրության ծավալը նոյեմբերի 1-ի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 18,8%–ով և կազմել 1,05 մլրդ դրամ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն, ծանոթացել արտադրական գործընթացներին և զարգացման ծրագրերի:։

Արտահանվել է 0.56 մլրդ դրամի արտադրանք` աճը 37.1 տոկոս: Ընկերության արտադրանքի մոտ 53 տոկոսն արտահանվում է Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան, Տաջիկիստան, Թուրքմենստան և այլ երկրներ:

2012թ.-ի 9 ամիսների արդյունքներով ընկերության մասնաբաժինը կազմում է Հայաստանում արտադրված դեղամիջոցների ծավալի 37, իսկ արտահանված դեղորայքինը` 38 տոկոսը:

1991 թ. հիմնադրված ընկերությունն իրականացնում է ներերակային (կաթիլային)` 100-3000մլ տարողությամբ, ներարկման` 1-20մլ տարողությամբ և ակնաբուժական ստերիլ դեղամիջոցների արտադրություն` 5 և 10մլ տարողությամբ, որի անվանացանկը պարունակում է մոտ 60 անուն դեղորայք և ընդգրկում է շուրջ 30 դեղագիտական խմբեր:--0-