Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Կոստինը գլխավորել է Ռուսաստանի 25 ամենաթանկ թոփ մենեջերներ-2012-ի վարկանիշը

19.11.2012, 10:40
ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը գլխավորել է ՌԴ-ի 25 ամենաթանկ թոփ մենեջերների վարկանիշը, որը կազմվել է Forbes հանդեսի կողմից` 2012թ.-ի համար, տեղեկացվում է պարբերականի պաշտոնական կայքում:
Կոստինը գլխավորել է Ռուսաստանի 25 ամենաթանկ թոփ մենեջերներ-2012-ի վարկանիշը
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը գլխավորել է ՌԴ-ի 25 ամենաթանկ թոփ մենեջերների վարկանիշը, որը կազմվել է Forbes հանդեսի կողմից` 2012թ.-ի համար, տեղեկացվում է պարբերականի պաշտոնական կայքում: 

Forbes-ի փորձագետները հետազոտություն են անցկացրել 70 խոշորագույն ձեռնարկությունների շրջանում՝ ըստ 2011թ.-ի հասույթի՝ բացառելով պետական կորպորացիաներն ու ընկերությունները, որոնք ղեկավարում են սեփականատերերը (ԼՈՒԿՈՅԼ, «Սևերստալ», «Ռուսալ»), գրում է «ՌԻԱ Նովոստին»: 

Առաջին հնգյակում ընդգրկվել են բացառապես պետական ընկերությունների ղեկավարները: 

Ըստ պարբերականի փորձագետների՝ Կոստինը տարեկան ընդհանուր առմամբ շուրջ 30 մլն դոլար է վաստակում: 2011թ.-ին ՎՏԲ-ի առանցքային մեջերների պարգևատրումը նույնպես ռեկորդային 194 մլն դոլար է կազմել: 

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 25 մլն դոլար գնահատականով, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը գտնվում է երրորդ տեղում՝ նույնպես տարեկան 25 մլն դոլարի չափով աշխատավարձով: 

Մի փոքր  ներքևում Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆի փոխհատուցումներն են՝ տարեկան 15 մլն դոլար: Նա զբաղեցնում է չորրորդ տեղը:

Առաջին հնգյակը եզրափակում է Մոսկվայի Բանկի կառավարման նախագահ Միխայիլ Կուզովլևը՝ 15 մլն դոլարի չափով փոխհատուցմամբ: -0-