Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

25.04.2025, 15:21
Մեկնարկից հետո՝ 6-օրյա ժամկետում Կոնվերս Բանկն ավարտել է իր դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Մեկնարկից հետո՝ 6-օրյա ժամկետում Կոնվերս Բանկն ավարտել է իր դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Ապրիլի 16-23-ը տեղաբաշվել է 5% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս:

Պարտատոմսերի 65 տոկոսը տեղաբաշխվել է Converse Mobile հարթակի միջոցով: Ներդրողների 95 տոկոսը ֆիզիկական անձինք են:

Պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:

Բանկում նշել են, որ առաջիկայում նախատեսվում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: