Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Kempinski hյուրանոցային ցանցի կողմից Երևանում հյուրանոցի կառուցման համար նախատեսված է ներդնել 100 մլն դոլար

15.11.2017, 12:44
Կառուցապատողները հույս ունեն, որ եկող տարի այս ժամանակ հյուրանոցը պատրաստ կլինի։
Kempinski hյուրանոցային ցանցի կողմից Երևանում հյուրանոցի կառուցման համար նախատեսված է ներդնել 100 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Օրերս Հայաստան կգա Kempinski հյուրանոցային ցանցի ներկայացուցիչը Գագիկ Ծառուկյանի հետ` «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ հյուրանոցի պայմանագիր կնքելու համար, որի շինարարությունը շատ արագ տեմպերով է ընթանում, գրում է «Հրապարակը»` հղում անելով սեփական աղբյուրներին։

Ըստ թերթի, կառուցապատողները հույս ունեն, որ եկող տարի այս ժամանակ հյուրանոցը պատրաստ կլինի։

Հոդվածում նաև նշվում է, որ հյուրանոցի կառուցման համար նախատեսված է ներդնել 100 մլն դոլար։–0–