Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

«Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ն միացել է «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին

23.09.2013, 19:39
Ամերիա ընկերությունների խմբի մաս հանդիսացող «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն (նախկինում «Ամերիա Ինվեստ») հայտարարում է, որ հաջողությամբ ավարտվել է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ի` «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին միացման գործընթացը, հաղորդում է «Ամերիա» խմբի մամուլի ծառայությունը։
«Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ն միացել է  «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիա ընկերությունների խմբի մաս հանդիսացող «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն (նախկինում «Ամերիա Ինվեստ») հայտարարում է, որ հաջողությամբ ավարտվել է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ի` «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին միացման գործընթացը, հաղորդում է «Ամերիա» խմբի մամուլի ծառայությունը։

Արդյունքում` «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն ներկայում հանդիսանում է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ի իրավահաջորդը:

«Հայաստանի ներդրումային կառավարման և խորհրդատվական ծառայությունների ոլորտում այս նշանակալի գործարքը վերահաստատում է տարածաշրջանի ֆինանսական ոլորտում «Ամերիա» ընկերությունների խմբի դինամիկ զարգացող առաջատար դառնալու ձգտումը»,–նշվում է հաղորդագրության մեջ։

«Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ն  Հայաստանի ներդրումային կառավարման շուկայի զարգացման մեջ նշանակալի դեր ունեցող ընկերություններից էր, որն առաջին անգամ Հայաստանում ներդրեց ներդրումների և ակտիվների կառավարման նոր և հետագայում ընդլայնման միտում ունեցող ծառայություններ:

Ներկայացված գործարքի շնորհիվ «Ամերիա Ասեթ Մենեջմենթ»  ՓԲԸ-ն, որը զբաղվում է ակտիվների կառավարմամբ, կընդլայնի հաճախորդներին առաջարկվող ծառայությունների տեսականին, ինչպես նաև կապահովի նոր հաճախորդների զգալի ներհոսք առաջին փայատիրական ֆոնդի մասնակցելու համար, որի ներկայացումը շուկային նախատեսված է 2013 թ. 4-րդ եռամսյակում:

«Միավորելով երկու կառույցների լավագույն փորձը` «Ամերիա Ասեթ Մենեջմենթ»  ՓԲԸ-ն կստեղծի նոր հնարավորություններ տարածաշրջանում ներդրումային կառավարման ոլորտի զարգացման և իր հաճախորդների առավել արդյունավետ սպասարկման համար»,– ասվում է հաղորդագրության մեջ։

«Ամերիա» ընկերությունների խմբի մաս կազմող «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն առաջարկում է ներդրումային կառավարման և խորհրդատվական ծառայություններ Կովկասյան տարածաշրջանում գործող ինստիտուցիոնալ հաճախորդներին, ինչպես նաև ֆիզիկական անձանց: Ընկերության նպատակն է ապահովել բոլոր շահառուների պահանջներին համապատասխանող եկամուտներ` հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերը, ինչպես նաև  հաճախորդների պահանջներին համապատասխանող ներդրումային լուծումներ:

1998թ.-ին հիմնադրված «Ամերիա» ընկերությունը Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: «Ամերիան» լայնածավալ աշխատանքներ է իրականացնում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: Հանդիսանալով «Ամերիա» խմբի մաս` «Ամերիան» տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն: -0-