Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Իրանը դադարեցրել է ոչխար արտահանել Հայաստանից. թերթ

15.11.2012, 14:12
Տևական ժամանակ է, ինչ Հայաստանից Իրան ոչխար չի արտահանվում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Իրանը դադարեցրել է ոչխար արտահանել Հայաստանից. թերթ
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Տևական ժամանակ է, ինչ Հայաստանից Իրան ոչխար չի արտահանվում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Պատճառը Իրանում չորս անգամ արժեզրկված ազգային դրամն է, այն դոլարի վերածելը ձեռնտու չէ իրանցի գործարարներին, որոնք այստեղ դոլարով էին ոչխարներ գնում», - գրում է թերթը։

Հոդվածագիրը նշում է, որ արդյունքում շահել է հայաստանյան սպառողը. երբեմնի 3,5 հազար դրամի փոխարեն ոչխարի մեկ կիլոգրամ միսը շուկաներում այլևս 2 հազար է: Որոշակի քանակի ոչխարի թարմ միս է արտահանվում Արաբական Միացյալ Էմիրություններ` ինքնաթիռներով, առանձնապես ոչ մեծ ծավալներով:-0-