Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

«IMS IDEAS 2024. գլոբալ ֆինանսական շուկայի հնարավորությունները» համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 4–ին Astana Finance Days–ի շրջանակում

21.08.2024, 13:12
Միջոցառման հատուկ հյուրն է ամերիկացի լեգենդար ներդրող Ջիմ Ռոջերսը
«IMS IDEAS 2024. գլոբալ ֆինանսական շուկայի հնարավորությունները» համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 4–ին Astana Finance Days–ի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ITS միջազգային առևտրային հարթակը և ITS IDEAS ներդրումների կանխատեսումների ծառայությունը 2024 թվականի սեպտեմբերի 4-ին կկազմակերպեն «IMS IDEAS 2024. գլոբալ ֆինանսական շուկայի հնարավորությունները» թեմայով համաժողով, որը կանցկացվի Ղազախստանում խոշորագույն Astana Finance Days կոնֆերանսի շրջանակում, հաղորդում է ITS–ի մամուլի ծառայությունը։

Առաջատար ներդրումային բանկերի, հեջ-ֆոնդերի փորձագետներն ու վերլուծաբանները, պրոֆեսիոնալ թրեյդերները կքննարկեն գլոբալ ֆինանսական շուկայում իրադարձությունների զարգացման սցենարները և դրանց ազդեցությունը ակտիվների տարբեր դասերի վրա:

Մասնակցությունը համաժողովին անվճար է։ Համաժողովի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն, պանելային նստաշրջանի առցանց հեռարձակմանը հասանելիություն ստանալու և հարցեր ուղղելու համար անհրաժեշտ է գրանցվել ITS IDEAS 2024 համաժողովի կայքում։ Համաժողովի բոլոր գրանցված ունկնդիրները կստանան ամբողջական մեկ տարվա հասանելիություն ITS IDEAS ներդրումային գաղափարների ծառայության նկատմամբ։

Միջոցառման հատուկ հյուրն է ամերիկացի լեգենդար ներդրող Ջիմ Ռոջերսը։ Quantum հիմնադրամի համահիմնադիրը, ով 10 տարվա ընթացքում ներդրողներին բերել է 4200% եկամուտ, կպատմի ներդրում կատարելու իր ռազմավարությունների մասին և կպատասխանի համաժողովի ունկնդիրների հարցերին։

Պրոֆեսիոնալ ֆինանսական միջնորդները կպատմեն պահանջարկ վայելող ներդրումային գործիքների և ներդրողների համար նախատեսված ծառայությունների մասին, կքննարկեն սոցիալական թրեյդինգի ֆենոմենը և արհեստական բանականության հիման վրա հնարավոր լուծումները։

Բանավեճերի մասնակիցները նաև կպատասխանեն համաժողովի կայքի միջոցով նախօրոք ուղարկված հարցերին։ Հեռարձակումը հասանելի կլինի ITS–ի YouTube–յան ալիքում, Facebook–ում և Telegram–ում։

«Հրավիրում ենք ITS–ի համաժողովին ներդրողների, ում հետաքրքիր են ներդրումներն ու ֆոնդային շուկայում գումար վաստակելը» – նշել է ITS–ի խորհրդի նախագահ Չինգիզ Կանապյանովը։

«Միջոցառման բանախոսները կպատմեն ներդրումների հետ կապված իրենց ռազմավարությունների մասին, կկիսվեն ներդրումային գաղափարներով, ինչպես նաև կպատասխանեն այն հարցին, թե ինչ է անհրաժեշտ մասնավոր ներդրողին հաջող ներդրում կատարելու համար», – նշել է Կանապյանովը։

Համաժողովի շրջանակում ITS–ին կներկայացնի ITS IDEAS ներդրումային գաղափարների նոր ծառայությունը, որը ներդրողներին ներկայացնում է գլոբալ ներդրումային բանկերի առաջատար վերլուծաբանների գաղափարներն ու խորհուրդները, որոնք վերաբերում են ITS բորսայում ներկայացված՝ Ասիայի, Եվրոպայի և ԱՄՆ–ի ընկերությունների ավելի քան 1800 արժեթղթերին (որոնք ցուցակված են NASDAQ–ում և NYSE–ում)։

«ITS IDEAS ներդրումային կանխատեսումների ծառայությունը մեր առևտրային հարթակում առկա բոլոր գործիքների մասով ներդրումային գաղափարների ցուցափեղկ է», - պարզաբանե է Չինգիզ Կանապյանովը։

«ITS IDEAS կօգնի ներդրողներին ընդունել ավելի մտածված որոշումներ՝ հենվելով ֆոնդային շուկայի հարյուրավոր փորձագետների կարծիքների վրա, ովքեր հրապարակում են հազարավոր ներդրումային գաղափարներ», – նշել է նա։

Ծրագիրն ու գրանցման հայտը հասանելի են ITS IDEAS 2024 համաժողովի կայքում։

Միացեք առցանց՝ ֆինանսական շուկաներում ակտուալ ներդրումային գաղափարներին ծանոթանալու համար։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը համաժողովի մեդիա գործընկերն է։

ITS–ի մասին

ITS–ն իրացվելիության միջազգային հաբ է։ ITS–ի բիզնես մոդելի հիմքում են best execution սկզբունքն ու  smart order routing իրացվելիության ապահովման տեխնոլոգիան, որոնք թույլ են տալիս ներդրողներին արժեթղթերի հետ կապված գործարքներ կնքել գլոբալ ֆինանսական շուկայի լավագույն գներով և ցանկացած ծավալով։ Այս տեխնոլոգիայի շնորհիվ՝ օտարերկյա արժեթղթերի մասով իրացվելիությունն ITS-ում այնպիսին է, ինչպիսին առաջատար միջազգային հարթակներում, որտեղ կազմակերպվում են առուվաճառքներ այդ արժեթղթերով։

ITS Central Securities Depository Limited–ը, որը ITS–ի կենտրոնական դեպոզիտարիան է, տրամադրում է արժեթղթերի պահպանման և հաշվարկների դեպոզիտային ծառայություններ։

Operating a clearing house acting as a Central Counterparty–ն, որը ITS–ի կենտրոնական պայմանադիր կողմն է, քլիրինգի մասնակիցների բոլոր պարտավորությունների կողմն է և իրականացնում է ITS առևտրային հարթակում կնքվող գործարքների քլիրինգը։   

ITS-ը հաշվարկում է իր սեփական ITS World (ITSW) և ITS Shariah (ITSS) ինդեքսները:

ITS–ի ուղիղ հաճախորդներն են արժեթղթերի շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցները Ղազախստանից և այլն երկրներից՝ ֆինանսական միջնորդներ, որոնք հավատարմագրված են կամ ուղիղ գրանցված են Ասթանայի միջազգային ֆինանսական կենտրոնում։ Ներդրողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, առուվաճառքի հասանելիություն են ստանում ֆինանսական միջնորդների՝ բրոքերների և բանկերի միջոցով։