Իլոն Մասկը մարդկության պատմության մեջ առաջին անգամ դարձել է 600 մլրդ դոլարի սեփականատեր
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, Forbes-ի հաշվարկներով, պատմության մեջ դարձել է առաջին մարդը, ում կարողությունը կազմել է $600 միլիարդ։
Մասկի հարստացումը շարունակվել է այն բանից հետո, երբ SpaceX ընկերությունը, նախատեսվող 2026 թվականի IPO-ից առաջ, իրեն գնահատել է $800 միլիարդ, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Այսպիսով, նրա բաժնեմասը SpaceX-ում, որը, գնահատականներով, կազմում է ընկերության 42%-ը, ավելացել է $168 միլիարդով՝ հասնելով $336 միլիարդի նշագծին, իսկ նրա ընդհանուր կարողությունը՝ մոտ $677 միլիարդի։
Forbes-ն առաջին անգամ Իլոն Մասկին անվանել է մոլորակի ամենահարուստ մարդը 2021 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակվանից նա մի քանի անգամ զիջել է այդ կարգավիճակը, բայց հետո վերադարձրել է այն։ 2025 թվականի հոկտեմբերին նրա ակտիվները հասել էին ռեկորդային $500 միլիարդի նշագծին։ Այժմ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում երկրորդ տեղում է Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը։ Նրա կարողությունը գնահատվում է ընդամենը $252 միլիարդ։