Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

«Հրազդան ցեմենտ» գործարանի` հարկային մարմիններին ունեցած պարտքը 509 մլն դրամ է կազմում

03.04.2015, 20:48
«Հրազդան ցեմենտ» գործարանի` հարկային մարմիններին ունեցած պարտքը 509 մլն դրամ է կազմում, ուրբաթ ասաց ձեռնարկության ղեկավար Նաիրա Մարտիրոսյանը։
«Հրազդան ցեմենտ» գործարանի` հարկային մարմիններին ունեցած պարտքը 509 մլն դրամ է կազմում
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Հրազդան ցեմենտ» գործարանի` հարկային մարմիններին ունեցած պարտքը 509 մլն դրամ է կազմում, ուրբաթ ասաց ձեռնարկության ղեկավար Նաիրա Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` այդ գումարից ընկերության իրական հարկերի գծով պարտքը կազմում է 141 մլն դրամ, իսկ 367 մլն դրամի չափով մնացած գումարը տուգանքներն ու տույժերն են, որոնք առաջացել են հարկերը ժամանակին չվճարելու հետևանքով։

«Ընկերությունը 2008–2014թթ.–ին վճարել է 2,9 մլրդ դրամի հարկ, սակայն շարունակվող ճգնաժամի, արտահանման հետ կապված խնդիրների և ներքին շինարարության կտրուկ անկման պատճառով ընկերությունը վնասներ է կրում և չի կարողանում վճարել հարկերը», – ասաց Մարտիրոսյանը։

Նա նաև նշեց, որ ընկերությունը չի հրաժարվում դրանք վճարել` դիմելով համապատասխան կառույցներին պարտքի մարման այլ տարբերակներ գտնելու խնդրանքով, սակայն նրան այդ հարցում մերժել են։

Նրա խոսքով` արտադրողների համար բարդ ժամանակաշրջանում նրանց նկատմամբ կիրառվող նման քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ ձեռնարկությունը կփակվի։ Գործարանն այս պահին կարող է վերսկսել արտադրությունը պարտքերի մարման տարբերակը փոխելու դեպքում։

Նա ընդգծեց, որ Հայաստանում կան բոլոր պայմանները ցեմենտի արտադրությունը զարգացնելու համար` տեղական հումք, լավ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս արտադրել որակյալ և մրցունակ արտադրանք։

«Հրազդան ցեմենտ» ընկերությունը (նախկինում` «Միկա ցեմենտ», ստեղծվել է «Հրազդանի ցեմենտի գործարանի» հիման վրա, որը շահագործման է հանձնվել 1970թ.–ին` որպես «Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի» կառուցվածքային ստորաբաժանում։ Այն 1977 թ.–ին վերածվել էր «Հրազդանի ցեմենտի գործարանի»։ Ձեռնարկության արտադրությունն օգտագործվում էր Հայաստանում շինարարության` կարևոր նշանակություն ունեցող գրեթե բոլոր ոլորտներում և մեծ քանակությամբ արտահանվում էր Անդրկովկասի հանրապետություններ և Ռուսաստան։

90–ականների գործարանը գրեթե չէր աշխատում։ 2001թ.–ին այն սեփականաշնորհեց MIKA Armenia ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։ Նույն տարում գործարանը վերանվանվեց և կոչվեց «Միկա–Ցեմենտ» ՓԲԸ։ Ավելի ուշ գործարանը պարտքերի դիմաց փոխանցվել էր ՎՏԲ–Հայաստան բանկին։

Ցեմենտի գործարանը 2014թ.–ի հուլիսին վերսկսեց իր աշխատանքը` ՎՏԲ–Հայաստան բանկից ստացած վարկի շնորհիվ։ Գործարանում արտադրվում է պորտլանդցեմենտի մոտ 10 տեսակ։

Այն գտնվում է Հրազդան քաղաքում 540 հազար քառակուսի մետր մակերեսի վրա։ Գործարանն ունի երկու տեխնոլոգիական հոսքագիծ` տարեկան 1,2 մլն տոննա ցեմենտի և 1 մլն տոննա ցեմենտի կիսապատրաստուկի արտադրության նախագծային հզորությամբ։ (1 դոլարը` 473,05 դրամ) -0-