Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀԿԵ–ում էքսկուրսիա է անցկացվել երևանյան դպրոցներից մեկի աշակերտների համար

19.10.2012, 18:36
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը սեպտեմբերի 19-ին էքսկուրսիա անցկացրեց Երևանի №119 դպրոցի 10-11 դասարանների աշակերտների համար, հայտնում է երկաթուղու մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը սեպտեմբերի 19-ին էքսկուրսիա անցկացրեց Երևանի №119 դպրոցի 10-11 դասարանների աշակերտների համար, հայտնում է երկաթուղու մամուլի ծառայությունը։

Սերգեյ Հարությունյանը ծանոթացրել է դպրոցականներին երկաթուղու աշխատանքներին, ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման ծրագրերին և ներկայացրել նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ընթացքը:

Աշակերտները շրջել են «Երևան» կայարանի դահլիճներով, ծանոթացել  Հայաստանի երկաթուղու թանգարանի ցուցանմուշներին, իսկ այնուհետև էլեկտրագնացքով մեկնեցին Արմավիր, որտեղ այցելեցին տեղի կայարանն ու քաղաքի տեսարժան վայրերը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակում է իրականացնել երիտասարդ կադրերի նախապատրաստմանն ու աշխատանքի ներգրավմանը, երկաթուղայինի դրական կերպարի ձևավորմանն ուղղված քաղաքականությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի, կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-