Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

ՀԿԵ–ի տնօրենն ամփոփել է ընկերության աշխատանքի փետրվարի արդյունքները

06.03.2013, 14:07
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մարտի 5-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփել է  ընկերության աշխատանքի արդյունքները փետրվարին, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

ՀԿԵ–ի տնօրենն  ամփոփել է  ընկերության աշխատանքի փետրվարի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մարտի 5-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփել է  ընկերության աշխատանքի արդյունքները փետրվարին, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Համաձայն ընկերության ղեկավարի տվյալների, աշխատանքի պլանը կատարվել է 101,9%-ով, իսկ 2012 թվականի հետ համեմատ՝ 135%-ով:  

«-2013 թվականի փետրվարին փոխադրվել է 214,2 հազար տոննա բեռ, ինչը 1,8%-ով գերազանցեց նախատեսվող ցուցանիշը: Իսկ 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճը կազմեց արդեն 35,4%, - ասել է  Վիկտոր Ռեբեցը:

Միաժամանակ բեռնման ցուցանիշը փետրվարին կազմել է  141,2 հազար տոննա, ինչը 1,3%-ով գերազանցում է ծրագրավորած ցուցանիշը և 41,8%-ով՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Արտահանման հաղորդակցությունում տեղափոխվել է 34,23 հազար տոննա բեռ, ինչը 0,2%-ով գերազանցեց նախատեսված ցոիցանիշը: Իսկ տեղական հաղորդակցությունում տեղափոխվեց 107,0 հազար տոննա բեռ (աճ 1,7%-ով):

Բեռնաթափման ցուցանիշը կազմել է  73 հազար տոննա (աճ 2,7%-ով):

Միևնույն ժամանակ ուղևորաշրջանառության պլանը փետրվարին կատարվել է 102,7%-ով, իսկ 2012 թվականի հետ համեմատ՝ 117,1%-ով:

Վիկտոր Ռեբեցը նաև ուշադրությունը հրավիրել է  այն փաստի վրա, որ որոշ ցուցանիշների գծով (վագոնների պարապուրդի կրճատում, լոկոմոտիվների միջին օրեկան վազք և արտադրողականություն, վագոնների աշխատանքային պարկի կրճատում) արձանագրվել է դրական դինամիկա, սակայն դեռ պետք է կատարելագործել աշխատանքը երկաթուղային բեռնափոխադրումների, էլեկտրաէներգիային և վառելիքի ծախերի կրճատման ուղղություններով:

Աշխատավարձերի հարցով գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ երկաթուղայինների միջին ամսեկան աշխատավարձը կազմեց 187,6 հազար դրամ, ինչը 18,9%-ով գերազանցեց անցյալ տարվա ցուցանիշը:–0–