ՀՀ հանրային խորհուրդը քննարկում կանցկացնի «Արմավիայի» շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
03.04.2013,
13:26
Չորեքշաբթի Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդաչուների հետ հանդիպման ժամանակ ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է լայն քննարկում անցկացնել ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է Հանրային խորհրդի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդաչուների հետ հանդիպման ժամանակ ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է լայն քննարկում անցկացնել ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է Հանրային խորհրդի մամուլի ծառայությունը։
«Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել էր ապրիլի 1–ից թռիչքների դադարեցման և սնանկացման ընթացակարգի մեկնարկի մասին։
Հաղորդագրության համաձայն` քննարկման ընթացքում անդրադարձ կլինի նաև հայ օդաչուների խնդիրների և ընդհանրապես Հայաստանի
քաղավիացիայի ապագայի վերաբերյալ հարցերին։
Հանդիպման ընթացքում օդաչուները ՀԽ նախագահին են ներկայացրել իրենց մտահոգությունը «Արմավիա»-ի ներկա իրավիճակի վերաբերյալ, քննարկել դրա հետևանքները օդաչուների հետագա գործունեության վրա:–0–