Հայաստանում հայրենական արտադրողների շահերը բացարձակապես պաշտպանված չեն. փորձագետ
13.07.2012,
18:05
Հայաստանում հայրենական արտադրողների շահերը պաշտպանված չեն, կարծում է Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտի Երևանի մասնաճյուղի տնօրեն, միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Մելքոն Գասպարյանը:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հայրենական արտադրողների շահերը պաշտպանված չեն, կարծում է Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտի Երևանի մասնաճյուղի տնօրեն, միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Մելքոն Գասպարյանը:
«Հայաստանում հայրենական արտադրողների շահերը ոչ միայն պաշտպանված չեն, այլև վերջին շրջանում քայլեր են ձեռնարկվում, որոնք խախտում են նրանց իրավունքները և խոչընդոտներ են ստեղծում նրանց գործունեության համար»,- ուրբաթ լրագրողներին ասաց Գասպարյանը։
Փորձագետը խնդրի լուծումը տեսնում է այդ ոլորտում Հայաստանի օրենսդրական դաշտի բարելավման, տեխնիկական կանոնակարգերի չափանիշների հստակեցման մեջ, ինչը թույլ կտա հայ արտադրողներին պաշտպանել անհիմն մեղադրանքներից։
Միաժամանակ Գասպարյանն ընդգծեց, որ այսօր Հայաստանում նաև արտադրողների գործունեության ստուգումների անցկացման գործընթացը կարգավորելու անհրաժեշտություն կա։
«Այսօր ավելի քան տասը տարբեր գերատեսչություններ ունեն ստուգումներ իրականացնելու իրավունք, ինչը լրջորեն խոչընդոտում է ընկերությունների աշխատանքը»,- ասաց նա։ -0-