Рейтинг@Mail.ru
2026 թ. մարտի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Հայաստանում գործարկվում է հանրային AI ամպ, ներդրումների առաջին փուլը կազմում է 70մլն դոլար

Երեկ, 18:36
Հայաստանում մեկնարկի փուլում է գտնվում  Eleveight AI-ն նախագիծը, քննարկվում են տարբեր պրոդուկտների իրականացման հնարավորությունները բանկերի և ֆինտեխ ընկերությունների հետ, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը
Հայաստանում գործարկվում է հանրային AI ամպ, ներդրումների առաջին փուլը կազմում է 70մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում մեկնարկի փուլում է գտնվում  Eleveight AI-ն նախագիծը, քննարկվում են տարբեր պրոդուկտների իրականացման հնարավորությունները բանկերի և ֆինտեխ ընկերությունների հետ, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը։

«Դա հանրային ամպ է՝ կողմնորոշված դեպի արհեստական բանականության խնդիրները՝ վերջին սերնդի Nvidia գրաֆիկական պրոցեսորների բազայի վրա», – ասաց նա։

Ալեքսանյանի խոսքով, նման բարձր տեխնոլոգիական բազան կդառնա կատալիզատոր նաև ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման համար։

Նա նաև տեղեկացրեց, որ տեխնիկական առումով նախագիծն իրականացված է. այն գտնվում է Գագարինում՝ Սևանից ոչ հեռու։

«Սարքավորումներն արդեն Հայաստանում են, ներկայումս իրականացվում են հավաքման և թեստավորման աշխատանքները։ Բացումը սպասվում է մոտ ժամանակներս», – ավելացրեց նա։

Ալեքսանյանը նշեց, որ նախագիծն ընդլայնվելու է փուլ առ փուլ, առաջին փուլի ծավալը կազմում է շուրջ 70 միլիոն դոլար։

Հարցազրույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։