Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում աշխատանքի 10 տարվա ընթացքում «Չեխական ավիաուղիները» տեղափոխել է ավելի քան 300 հազար ուղևոր գրեթե 2 հազար չվերթով

21.06.2013, 19:22
Պրահայի և Երևանի միջև օդային կապի իրականացման 10 տարվա ընթացքում «Czech Airlines»-ը երկու մայրաքաղաքներ է տեղափոխել ավելի քան 300 հազար ուղևոր` ընդհանուր առմամբ գրեթե 2 հազար չվերթով, հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Հայաստանում աշխատանքի 10 տարվա ընթացքում «Չեխական ավիաուղիները» տեղափոխել է ավելի քան 300 հազար ուղևոր գրեթե 2 հազար չվերթով

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Պրահայի և Երևանի միջև օդային կապի իրականացման 10 տարվա ընթացքում «Czech Airlines»-ը երկու մայրաքաղաքներ է տեղափոխել ավելի քան 300 հազար ուղևոր` ընդհանուր առմամբ գրեթե 2 հազար չվերթով, հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

«CzechAirlines» ընկերությունը հունիսի 22-ին նշում է Պրահա-Երևան կանոնավոր չվերթի իրականացման 10-ամյակը։ 
 
«Նոր մտցված` երեքշաբթի և կիրակի օրերին իրականացվող չվերթերի շնորհիվ արդեն Երևանի և Պրահայի միջև ամենօրյա օդային հաղորդակցություն կա», - նշված է հաղորդագրության մեջ։

Այն 300 հազար ուղևորների կեսը, որոնք 10 տարի օգտվել են ավիաընկերության ծառայություններից, ընկերության օդային հաղորդակցությունից օգտվել է վերջին երեք տարում։
  
«Դա վկայում է հայ ուղևորների համար տվյալ ավիագծի աճող նշանակության և դեպի Չեխիայի Հանրապետություն, այնուհետև` Եվրոպա չվերթերի գրավչության մասին», - նշված է հաղորդագրությունում։

Մինչ օրս «Czech Airlines» ընկերությունը դեպի Երևան և հակառակը տեղափոխել է ավելի քան 3,3 մլն. կգ բեռ և ավելի քան կես տոննա փոստային թղթակցություն։

Ընթացիկ ամառային սեզոնին «Czech Airlines»-ն առաջարկում է ամենօրյա օդային հաղորդակցություն Պրահայի հետ։ Ընկերությունն այդ նպատակով օգտագործում է Airbus A319 և A320 օդանավերը։

«Երևանից չվերթերը հիանալի համակցվում են «Czech Airlines» ընկերության հիմնական չվերթերի հետ, որոնք Պրահայից կատարվում են դեպի Կենտրոնական և Արևմտյան Եվրոպա», - նշված է հաղորդագրության մեջ։

«Czech Airlines»-ը նաև Պրահայից օդային հաղորդակցություն է իրականացնում դեպի Միջին Ասիա, Անդրկովկաս և Մերձավոր Արևելք։ 2013թ. ամառային շրջանում իր գործընկերների հետ համագործակցությամբ ընկերությունն առաջարկում է 87 ուղղություն` դեպի աշխարհի 49 երկիր։

2001թ.-ից «Չեխական ավիաուղիներն» անդամակցում է «Սքայ Թիմ» («SkyTeam» միջազգային դաշինք է, որտեղ ընդգրկված են 19 խոշորագույն ավիաընկերություններ) դաշինքին, և դա թույլ է տալիս նրա ուղևորներին հարմարավետ համակցումներով թռիչքներ կատարել աշխարհի հարյուրավոր երկրներ։

«Czech Airlines» ընկերությունն ունի ISO 14001 և IOSA (IATA Operational Safety Audit) համապատասխանության հավաստագրեր։ --0--