Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի ներդրումային ակումբի ռուսաստանցի գործարարներն առայժմ ոչ մի լումա չեն ներդրել

18.04.2017, 12:57
Մինչ օրս Սամվել և Կարեն Կարապետյանների ներդրումային ակումբի ռուսաստանցի գործարարները ոչ մի լումա չեն փոխանցել Հայաստան, գրում է «Ժամանակ» թերթը։

Հայաստանի ներդրումային ակումբի ռուսաստանցի գործարարներն առայժմ ոչ մի լումա չեն ներդրել

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. Մինչ օրս Սամվել և Կարեն Կարապետյանների ներդրումային ակումբի ռուսաստանցի գործարարները ոչ մի լումա չեն փոխանցել Հայաստան, գրում է «Ժամանակ» թերթը։

«Շատերը, ովքեր մասնակցել են անցյալ ամիս՝ մարտի 25-ին, ներդրումային ակումբի հիմնադրմանը, չեն էլ իմացել, որ իրենք ներդրումներ պետք է բերեն Հայաստան։ Միակ ներդրողը, ով այս պահին իրական փող է պատրաստ բերել Հայաստան, Սամվել Կարապետյանն է», - գրում է պարբերականը:

Թերթը նշում է, որ Սամվել Կարապետյանը, սակայն, անձնական քաղաքական նպատակներ է հետապնդում, այդ թվում, իր եղբոր` Կարեն Կարապետյանի ԱԺ նախագահ դառնալու հարցը: -0-