Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-8

Հայաստանի վերամշակող ձեռնարկությունները գյուղացիներից ավելի քան 86 հազար տոննա միրգ և բանջարեղեն կգնեն 2013թ.–ին

03.04.2013, 14:50
Հայկական վերամշակող ձեռնարկությունները պատրաստ են գյուղացիական տնտեսություններից շուրջ 86,5 հազար տոննա միրգ և բանջարեղեն գնել 2013թ.–ին, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Հայաստանի վերամշակող ձեռնարկությունները գյուղացիներից ավելի քան 86 հազար տոննա միրգ և բանջարեղեն կգնեն 2013թ.–ին
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական վերամշակող ձեռնարկությունները պատրաստ են գյուղացիական տնտեսություններից շուրջ 86,5 հազար տոննա միրգ և բանջարեղեն գնել 2013թ.–ին, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

«Մեր կողմից վերամշակող ձեռնարկությունների դիտարկում անցկացնելուց հետո պարզվեց, որ նրանք պատրաստ են շուրջ 58 հազար տոննա բանջարեղեն գնել, որից 51 հազար տոննան բաժին է հասնում լոլիկին, իսկ 28500 տոննան` մրգերին».– ասաց նա։

Միաժամանակ Մակարյանը նշեց, որ ընթացիկ տարում կանխատեսվող գնումների ծավալները մոտ 27 հազար տոննայով գերազանցում են անցյալ տարվա փաստացի ծավալները։

Նա տեղեկացրեց, որ 2012թ.–ին վերամշակող ձեռնարկությունների և գյուղատնտեսությունների միջև 6900 պայմանագիր է կնքվել գնումների վերաբերյալ, այդ թվում 500–ը` խաղողի գնման։

«Այս տարի մենք կձգտենք ավելացնել պայմանագրերի թիվը, քանի որ դա թույլ կտա գյուղացիներին գյուղատնտեսական արտադրանքի իրականացման երաշխիքներ ստանալ, իսկ վերամշակող ձեռնարկություններին` համապատասխան հումք ունենալ»,–պարզաբանեց փոխնախարարը։

Մակարյանը կոչ արեց գյուղացիական տնտեսություններին` մեծ ակտիվություն ցուցաբերել պայմանագրերի ստորագրման հարցում` ասելով, որ դա կօգնի նրանց առավել լավ կողմնորոշվել ձեռնարկություններ ընտրելիս։–0–