Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի ՏՄՊՊՀ–ի ղեկավարը Carrefour–ի ներկայացուցիչներին հրավիրել է առաջացած խնդիրները քննարկելու

19.03.2013, 17:04
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը ԶԼՄ–ների միջոցով Carrefour հիպերմարկետների հայտնի ֆրանսիական ցանցի ներկայացուցիչներին հրավիրել է հայկական շուկա դուրս գալու հետ կապված նրանց մոտ առաջացած խնդիրները քննարկելու։
Հայաստանի ՏՄՊՊՀ–ի ղեկավարը Carrefour–ի ներկայացուցիչներին հրավիրել է առաջացած խնդիրները քննարկելու
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը ԶԼՄ–ների միջոցով Carrefour հիպերմարկետների հայտնի ֆրանսիական ցանցի ներկայացուցիչներին հրավիրել է հայկական շուկա դուրս գալու հետ կապված նրանց մոտ առաջացած խնդիրները քննարկելու։

«Եթե ընկերությունը խնդիրներ ունի այս շուկայում, ապա ես անձամբ հրապարակայնորեն հրավիրում եմ ընկերության ներկայացուցիչներին քննարկելու խնդրին առավել մանրամասն ծանոթանալու համար... Ես հրավիրում եմ Carrefour–ի ներկայացուցիչներին ոչ պաշտոնական զրույցի»,– հայտնեց նա։

Ըստ ՏՄՊՊՀ ղեկավարի` եթե բավական փաստեր և տեղեկատվություն լինի, ապա հանձնաժողովը միանշանակ պատրաստ է զբաղվել նաև այդ խնդրի հետազոտությամբ։ «Այժմ մենք այնքան տեղեկատվություն ունենք, որքան ԶԼՄ–ները։ Եթե Carrefour–ի ներկայացուցիչները մեզ կոնկրետ լրացուցիչ տեղեկատվություն տան, ասեն առաջացած խոչընդոտների և խնդիրների մասին, ապա մենք անպայման կիրականացնենք այդ ուղղությամբ աշխատանքերը... Carrefour–ը գլոբալ ցանց է, որը հայտնի է ողջ աշխարհում։ Եվ ես չեմ կարծում, որ այն կաշկանդված է, որպեսզի  հարցերը բարձրացնի»,– նշեց նա։ 

Շաբոյանն ավելացրեց նաև, որ ՏՄՊՊՀ–ն տարբերություն չի դնում հայրենական և արտասահմանյան տնտեսական սուբյեկտների միջև։ «Եթե խնդիրներ կան մրցակցության ոլորտում, ապա ես միանշանակ հավաստիացնում եմ ձեզ, որ տնտեսական սուբյեկտը, լինի ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ընկերություն` արտասահմանյան կապիտալ ունեցող, մենք կլուծենք բոլոր խնդիրները, որոնք գտնվում են մեր հանձնաժողովի լիազորությունների ոլորտում»,– ընդգծեց նա։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ռուսաստանաբնակ գործարար և «Dalma Garden Mall»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է պայմանագրի գործողությունը Carrefoure հիպերմարկետների ցանցի հետ։ Թերթը տեղեկացրել է, որ գործարարի այդ որոշման վրա ազդել են Հայաստան առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրող Սամվել Ալեքսանյանի ակտիվ գործողությունները, ում բիզնեսին իրականում կարող են խանգարել հանրապետությունում այդ հայտնի ապրանքանիշի խանութների բացումը պարենի ավելի ցածր գներով։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը կանի հնարավորինս, որ  Carrefour ֆրանսիական հիպերմարկետների ցանցը հայկական շուկա մտնի։  Սարգսյանը լրագրողներին հայտնել էր, վ, կողմերը ոչ թե պայմանագիր, այլ մտադրությունների հուշագիր են ստորագրել, որի շուրջ որոշ տարաձայնություններ են առաջացել։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը  հայտնել էր, որ Հայաստանում Carrefour–ի մուտք գործելու գործընթացի ձգձգումը կապված է բացառապես մասնավոր սուբյեկտների միջև խնդիրների հետ` ընդգծելով, որ դա սովորական երևույթ է բիզնեսում։

Carrefour SA մանրածախ առևտրով զբաղվող ֆրանսիական ընկերությունը` համանուն մանրածախ ցանցի օպերատորը, որը մեծությամբ երկրորդն է աշխարհում ամերիկյան Wal-Mart–ից հետո, հիմնվել է 1957 թվականին, երբ Ֆրանսիայի արևելքում գտնվող Անսի քաղաքում, ճանապարհների խաչմերուկում բացվեց այդ անվանումով առաջին խանութը։

1963 թվականին ընկերությունը Փարիզում բացեց աշխարհում առաջին հիպերմարկետը։ Ընկերության գործունեության աշխարհագրությունը բավականին լայն է` Carrefour–ին է պատկանում Եվրոպայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում գտնվող 15.1 հազար խանութներ։ Ընկերության անձնակազմի ընդհանուր թիվը գերազանցում է 400 հազարը։

Աշխարհում մեծությամբ երկրորդ ռիթեյլերի` Carrefour Խմբի զուտ հասույթը 2011 թվականին կազմել է 371 միլիոն եվրո։ -0-