Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է

Երեկ, 16:17
2026 թվականի մարտի 3-ին Երևանում կկայանա Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը՝ «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով
Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ   համաժողովի գրանցումը բաց է

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի մարտի 3-ին Երևանում կկայանա Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը՝ «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով։

Այն միջազգային գործարար հարթակ է, որը նվիրված է կապիտալի շուկաների զարգացմանը և Հայաստանի դերին համաշխարհային ֆինանսական համակարգում։ Այսօրվանից բոլոր ցանկացողները կարող են գրանցվել համաժողովին մասնակցելու համար միջոցառման պաշտոնական կայքում։

Համաժողովը կազմակերպվում է Freedom Broker Armenia-ի կողմից։ Միջոցառումն անցկացվելու է «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» թեմայի ներքո և կշարունակի այն մասնագիտական երկխոսությունը, որը մեկնարկել էր 2024 թվականին Երևանում կայացած ներդրումային և ֆինանսական առաջին համաժողովի շրջանակում։ Այդ ժամանակ համաժողովը միավորել էր ավելի քան 500 մասնակից և հաստատել էր միջազգային բարձր հետաքրքրությունը Հայաստանի ներդրումային միջավայրի և ֆինանսական ենթակառուցվածքների նկատմամբ։

2026 թվականին քննարկումների հիմնական շեշտադրումը կդրվի Հայաստանի ներդրումային և ֆինանսական էկոհամակարգի զարգացման գործնական ուղղությունների, կապիտալի ներգրավման հնարավորությունների, համաշխաևհային տնտեսական փոփոխություններին հարմարվելու և երկրի դիրքը ամրապնդման վրա միջազգային շուկաներում։

«Ներդրումային և ֆինանսական համաժողովը բովանդակային երկխոսության և կապիտալի շուկաների զարգացման երկարաժամկետ տեսլականի ձևավորման հարթակ է։ Մենք այն դիտարկում ենք որպես բաց հարթակ բոլոր այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանի կայուն ֆինանսական ապագայով», - նշել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։

Մասնակցության գրանցումը և համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի են պաշտոնական կայքում՝ https://forum.ffin.am/ru/

Համաժողովի մասին

Առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը՝ «Հայաստանի կապիտալի շուկաները․ հայացք ապագային», անցկացվել է 2024 թվականին և համախմբել ավելի քան 500 մասնակից։ Freedom Broker Armenia-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ կազմակերպմամբ համաժողովը դարձել է շուկայի առանցքային մասնակիցների փոխգործակցության առաջատար հարթակ՝ ներառյալ պետական ​​մարմինները, բիզնեսի ներկայացուցիչները, լրատվամիջոցները և լայն հանրությունը։ 

Freedom Broker Armenia-ի մասին

Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ ՍՊԸ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա») Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը ապահովում է մուտք տեղական և միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային և բրոքերային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արժեթղթերով գործառնություններ, ֆոնդային ներդրումներ, մասնակցություն IPO-ներին, ինչպես նաև ինքնուրույն առևտուր առցանց հարթակի միջոցով։

Freedom Broker Armenia-ն հանդիսանում է միջազգային ֆինանսական Freedom Holding Corp. հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում (FRHC տիկեր)։ Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 10,54 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 10,3 մլրդ դոլար (2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ)։ Խումբը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ասիայում, ունի ավելի քան 10 000 աշխատակից, 232 գրասենյակ և ավելի քան 6,1 մլն օգտատեր թվային էկոհամակարգում։