Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի գազասպառող բաժանորդների քանակը գերազանցել է 634 հազարը. ՀայՌուսգազարդ

13.11.2012, 19:13
2012 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 634 485 բաժանորդ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2012 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 634 485 բաժանորդ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունը:

«Ընթացիկ տարվա առաջին տասն ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8774-ով, այդ թվում 1316-ը՝ հոկտեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսական ցուցանիշն է տասն ամիսների արդյունքներով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, ընկերության կանոնադրական կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը կազմում է 80 տոկոս, ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս:-0-