Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի բիզնեսի ոլորտում կանանց մասնաբաժինը կազմում է ընդամենը 8%. Հիմնադրամի ղեկավար

08.02.2013, 17:21
Հայաստանի բիզնեսի ոլորտում կանանց մասնաբաժինն այսօրվա դրությամբ կազմում է ընդամենը 8 տոկոս, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին առընթեր Աջակցություն գործարար կանանց հիմնադրամի ղեկավար Լիլիա Գևորգյանը։
Հայաստանի բիզնեսի ոլորտում կանանց մասնաբաժինը կազմում է ընդամենը 8%. Հիմնադրամի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բիզնեսի ոլորտում կանանց մասնաբաժինն այսօրվա դրությամբ կազմում է ընդամենը 8 տոկոս, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին առընթեր Աջակցություն գործարար կանանց հիմնադրամի ղեկավար Լիլիա Գևորգյանը։

«Չնայած նրան, որ վերջին տարիներին բիզնեսի ոլորտում աշխատող հայ կանայք բավական ակտիվացել են, սակայն այդ բնագավառում դեռ կանանց մասնաբաժինը կազմում է ընդամենը 8 տոկոս»,– ասաց նա։

«Միկա ցեմենտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն իր հերթին տեղեկացրեց, որ չնայած նրան, որ հայ գործարար կանանց համար հանրապետությունում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, այդուհանդերձ  բիզնեսը վարելիս նրանք մի շարք խնդիրների են բախվում։

Դրանց թվում Մարտիրոսյանն առաջին հերթին հիշեցրեց բիզնեսի ոլորտի գիտելիքների պակասը։ «Շատ կանայք, ովքեր ցանկանում են սեփական գործ սկսել, բախվում են բիզնեսի կառավարման ոլորտում գիտելիքների պակասի հետ»,– ասաց նա։

Այդ կապակցությամբ ընկերության գլխավոր տնօրենն առաջարկեց հանրապետությունում հատուկ կազմակերպություններ ստեղծել, որոնք կզբաղվեն բիզնեսի կառավարման հիմքերի մասին սկսնակ գործարար կանանց իրազեկմամբ։

Մյուս խնդիրների թվում Մարտիրոսյանը հիշեցրեց հայկական շուկայի փոքր ծավալը, որը թույլ չի տալիս նրանց ընդլայնել իրենց գործունեությունը և ամբողջովին բացահայտել իրենց գործարար ներուժը։

Այսօր Հայաստանում գործում է շուրջ 60 հազար ընկերություն, որից 92 տոկոսը փոքր կամ միջին են։ ($1 – 406,10 դրամ է). -0-