Հայաստանը և համաշխարհային կապիտալի շուկաները․ Երևանում կկայանա երկրորդ ներդրումային և ֆինանսական համաժողովը
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի մարտի 3-ին Երևանում կկայանա Հայաստանի երկրորդ ներդրումային և ֆինանսական համաժողովը՝ միջազգային փոխգործակցության հարթակ, որը նվիրված է կապիտալի շուկաների զարգացմանը և երկրի դերին փոփոխվող համաշխարհային ֆինանսական համակարգում։ Համաժողովը կկազմակերպի Freedom Broker Armenia ընկերությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրավիրված մասնակցությամբ որպես կապիտալի շուկայի զարգացման քաղաքականությունը վերահսկող պետական մարմնի, և կհամախմբի ֆինանսական և ներդրումային ոլորտների ներկայացուցիչներ, պետական կառույցներ և փորձագետներ:
Համաժողովը կանցկացվի «Հնարավորությունների ժամանակը. Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով և կլինի մասնագիտական երկխոսության շարունակությունը, որը սկիզբ է առել 2024 թվականին Երևանում կայացած առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովի շրջանակում։ Այդ միջոցառումը համախմբել էր ավելի քան 500 մասնակից և հաստատել էր կապիտալի շուկաների զարգացման, ներդրումային միջավայրի և երկրի ֆինանսական ենթակառուցվածքների նկատմամբ բարձր հետաքրքրությունը։
2026 թվականին քննարկումները կենտրոնացած կլինեն Հայաստանի ներդրումային և ֆինանսական էկոհամակարգի զարգացման գործնական ուղղությունների, կապիտալի ներգրավման հնարավորությունների և համաշխարհային տնտեսական փոփոխություններին հարմարվելու հարցերի շուրջ։
Համաժողովը կանցկացվի օֆլայն ձևաչափով՝ Dvin Music Hall-ում։ Մասնակցության գրանցումը կբացվի փետրվարի 6-ին։
Գործարար ծրագիրը կմիավորի Լիագումար նիստ և պանելային քննարկումներ՝ նվիրված կապիտալի շուկաներին, ներդրումային գործիքներին, ֆինանսական հաստատությունների դերին, ֆինանսական ոլորտի թվային վերափոխմանը և մարդկային կապիտալի հարցերին։
Համաժողովի շրջանակում փորձագետները կքննարկեն Հայաստանի ինտեգրման ռազմավարությունը համաշխարհային տնտեսության մեջ՝ կապիտալի շուկաների զարգացման միջոցով, երկրի վերածումը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի և համագործակցության ամրապնդումը հիմնական գլոբալ խաղացողների հետ։
«Ներդրումային և ֆինանսական համաժողովը բովանդակային երկխոսության և կապիտալի շուկաների զարգացման երկարաժամկետ տեսլականի ձևավորման հարթակ է։ Մենք այն տեսնում ենք որպես բաց հարթակ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանի կայուն ֆինանսական ապագայով»,- նշում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։
Համաժողովի մասին մանրամասն տեղեկատվությունը և մասնակիցների գրանցումն առկա են կայքում՝ https://forum.ffin.am/
Համաժողովի մասին
Առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը՝ «Հայաստանի կապիտալի շուկաները․ հայացք ապագային», անցկացվել է 2024 թվականին և համախմբել ավելի քան 500 մասնակից։ Freedom Broker Armenia-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ կազմակերպմամբ համաժողովը դարձել է շուկայի առանցքային մասնակիցների փոխգործակցության առաջատար հարթակ՝ ներառյալ պետական մարմինները, բիզնեսի ներկայացուցիչները, լրատվամիջոցները և լայն հանրությունը։
Freedom Broker Armenia-ի մասին
Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ ՍՊԸ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա») Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը ապահովում է մուտք տեղական և միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային և բրոքերային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արժեթղթերով գործառնություններ, ֆոնդային ներդրումներ, մասնակցություն IPO-ներին, ինչպես նաև ինքնուրույն առևտուր առցանց հարթակի միջոցով։
Freedom Broker Armenia-ն հանդիսանում է միջազգային ֆինանսական Freedom Holding Corp. հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում (FRHC տիկեր)։ Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 10,54 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 10,3 մլրդ դոլար (2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ)։ Խումբը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ասիայում, ունի ավելի քան 10 000 աշխատակից, 232 գրասենյակ և ավելի քան 6,1 մլն օգտատեր թվային էկոհամակարգում։