Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայ-թուրքմենական բիզնես համաժողովը կանցկացվի Թուրքմենստանում 2013թ.-ին. Թուրքմենստանի նախագահ

29.11.2012, 16:07
Հայ-թուրքմենական խոշոր բիզնես համաժողով կանցկացվի Թուրքմենստանում 2013թ.-ին, հինգշաբթի Երևանում հայտարարեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը։
Հայ-թուրքմենական բիզնես համաժողովը կանցկացվի Թուրքմենստանում 2013թ.-ին. Թուրքմենստանի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ-թուրքմենական խոշոր բիզնես համաժողով կանցկացվի Թուրքմենստանում 2013թ.-ին, հինգշաբթի Երևանում հայտարարեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը։

«Մենք առաջարկել ենք 2013թ.-ին անցկացնել հայ-թուրքմենական խոշոր բիզնես համաժողով` այլ երկրների և միջազգային ընկերությունների ներգրավմամբ, այսինքն` հաշվի առնելով, որ կլինեն տարբեր ուղղությունների ցուցահանդեսներ և շնորհանդեսներ», - ասաց Բերդիմուխամեդովը հինգշաբթի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին հայտնեց, որ Հայաստանը հաճույքով է ընդունել տվյալ առաջարկը` ավելացնելով, որ նման համաժողովի անցկացումը անպայման լավ ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։--0--