Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը համալրվել է բժշկական եզակի սարքավորումներով (ՎԻԴԵՈ)

06.08.2024, 11:07
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը ժամանակակից սարքավորումներով համալրելու գործընկերն Ակբա Լիզինգն է․ ՎԻԴԵՈ
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը համալրվել է բժշկական եզակի սարքավորումներով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով, որոնք կենտրոնի բժիշկներին հնարավորություն են տալիս արագ և անվտանգ կատարել տարբեր հետազոտություններ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն իր գործունեության 26 տարիների ընթացքում փրկել է ավելի քան 17.000 կնոջ կյանք։ 

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը ժամանակակից սարքավորումներով համալրելու գործընկերն Ակբա Լիզինգն է։ 

«Բժիշկը պարտավոր է իր այցելուին պատշաճ սպասարկել և ամբողջական պատասխաններ տալ։ Այցելուն այս կենտրոնում պետք է ստանա իր հետազոտությունների, ինչպես նաև իրեն մտահոգող անհանգստությունների բոլոր պատասխանները։ Այս ամենի համար անհրաժեշտ է ունենալ գերհզոր սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան հետազոտել մարդուն և ճիշտ ախտորոշում, բուժում տրամադրել: Այս գործում մեր լավ գործընկերը դարձավ Ակբա Լիզինգը, որը օգնության ձեռք մեկնեց մեզ և կարողացանք միասին, համատեղ ուժերով ձեռք բերել ամենալավ և կայացած սարքավորումները»,– նշել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: 

Դեռ նախորդ տարի Ակբա Լիզինգի աջակցությամբ կենտրոնը ձեռք էր բերել մամոգրաֆիկ սարք, որն արհեստական բանականության շնորհիվ օգնում է մասնագետներին շատ ավելի մանրամասն ուսումնասիրություններ կատարել և բացառել բացթողումները։ 

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։ 

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։