Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Sharp-ը նախազգուշացրել է իր մոտակա սնանկացման մասին

02.11.2012, 11:28
Ճապոնական ՀԲ-պանելների խոշորագույն արտադրող Sharp-ը վերանայել է իր կանխատեսումը զուտ վնասի վերաբերյալ 2012 ֆինանսական տարվա համար և ներդրողներին նախազգուշացրել է բիզնեսում մնալու հնարավորությունների «էական կասկածների» մասին: Sharp-ը ճապոնական մյուս ընկերություններից ավելի է տուժել ՀԲ-պանելների պահանջարկի անկումից և կորեական Samsung-ի կողմից մրցակցության խստացումից, իսկ ծախսերը կրճատելու նրա բոլոր փորձերը հաջողության չեն բերում, գրում է РБК daily-ն:
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ճապոնական ՀԲ-պանելների խոշորագույն արտադրող Sharp-ը վերանայել է իր կանխատեսումը զուտ վնասի վերաբերյալ 2012 ֆինանսական տարվա համար և ներդրողներին նախազգուշացրել է բիզնեսում մնալու հնարավորությունների «էական կասկածների» մասին: Sharp-ը ճապոնական մյուս ընկերություններից ավելի է տուժել ՀԲ-պանելների պահանջարկի անկումից և կորեական Samsung-ի կողմից մրցակցության խստացումից, իսկ ծախսերը կրճատելու նրա բոլոր փորձերը հաջողության չեն բերում, գրում է РБК daily-ն:

Sharp-ի ղեկավարությունը ներդրողներին նախազգուշացրել է տարվա համար վնասների կանխատեսման վատացման և ֆինանսավորման որոնման հետ կապված մեծ խնդիրների մասին:--0--