Рейтинг@Mail.ru
USD
377.39
EUR
435.55
RUB
4.5256
GEL
138.8
2026 թ. մարտի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

«Հարկային տերորը» համարում եմ փակված, այսօր չկա ընկերություն, որը կառավարության աջակցությամբ մեքենա, սարքավորում գնած չլինի կամ արտոնյալ վարկ վերցրած չլինի. Փաշինյան

Այսօր, 12:31
Վարչապետը հայտնել է, որ ազդակներ էին գալիս, որ կառավարությունը «հարկային տերոր» է սկսել բիզնեսի նկատմամբ
«Հարկային տերորը» համարում եմ փակված, այսօր չկա ընկերություն, որը կառավարության աջակցությամբ մեքենա, սարքավորում գնած չլինի կամ արտոնյալ վարկ վերցրած չլինի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ «Հարկային տերորը» համարում եմ փակված։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։

Վարչապետը հայտնել է, որ ազդակներ էին գալիս, որ կառավարությունը «հարկային տերոր» է սկսել բիզնեսի նկատմամբ։ 

«Մենք ոչ միայն «տերոր» անելու ցանկություն չունենք, ընդհակառակը՝ տնտեսությունը քաջալերելուն ուղղված միլիարդներ ենք ծախսում»,- ասաց Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ այսօր չկա ընկերություն, որը կառավարության աջակցությամբ մեքենա կամ սարքավորում գնած չլինի կամ արտոնյալ վարկ վերցրած չլինի։ 

«Մյուս կողմից՝ մեր սկզբունքը շատ հստակ է. բիզնեսից մենք ակնկալում ենք հարկային պարտաճանաչություն, ակնկալում ենք, որ իրենք իրենց հարկերը վճարեն, բայց ոչ մի լումա ավել մենք չենք ակնկալում, բայց նաև՝ ոչ մի լումա պակաս»,- նշեց Փաշինյանը։