Գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր․ Պապոյան
Երեկ,
10:33
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գյուղացիական տնտեսությունների համար լավ լուր է հայտնել
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/ԱՌԿԱ/․ Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Սպասված լուրերի շարքից» լավ լուր է հայտնել։
«Կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի գյուղացիակաան տնտեսությունների համար ամենապահանջված պրոդուկտներից մեկն անտոսկոս վարկերն են։
«Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0%-ով վարկեր», - ասել է նախարարը։