Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Գրանթ Թորնթոն Հայաստանի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանն ընտրվել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի խորհրդի անդամ

28.11.2014, 17:16
Գրանթ Թորնթոն Հայաստանի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանն ընտրվել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի խորհրդի անդամ` երեք տարի ժամկետով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Գրանթ Թորնթոն Հայաստանի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանն ընտրվել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի խորհրդի անդամ
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Գրանթ Թորնթոն Հայաստանի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանն ընտրվել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի խորհրդի անդամ` երեք տարի ժամկետով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։ Կառավարման խորհուրդը համաշխարհային աուդիտորական կազմակերպության ղեկավարման գերագույն մարմինն է և կազմավորվում է աշխարհի տարբեր անդամ ընկերությունների կողմից: «Կառավարման խորհրդում ընտրվելն ինձ համար մեծ պատիվ է: Հայաստանյան Գրանթ Թորնթոնը միշտ ակտիվ դերակատարում է ունեցել մեր ցանցում, ինչպես նաև կարևորագույն ներդրում ունեցել մեր մասնագիտության զարգացման գործում Հայաստանում և տարածաշրջանում», – ասել է Գյուլբուղադյանը։ Նա նաև նշել է, որ առաջին անգամ է, որ տարածաշրջանն իր ներկայացուցիչն է ունենալու Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի կառավարման խորհրդում: «Այս փաստը խոսում է տարածաշրջանում Գրանթ Թորնթոն ընկերությունների աճի, ինչպես նաև Գրանթ Թորնթոն ցանցի զարգացման գործում մեր տարածաշրջանի ռազմավարական դերի մասին», – ասել է նա։ Հայաստանյան ընկերությունը Գրանթ Թորնթոն ցանցի անդամ է շուրջ 17 տարի, և մի քանի տարի շարունակ առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի աուդիտորական և խորհրդատվական շուկայում: Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլն աուդիտորական և խորհրդատվական անկախ ընկերություններ միավորող խոշորագույն կազմակերպություններից մեկն է: Գրանթ Թորնթոնը միավորում է ավելի քան 38,500 մասնագետ աշխարհի 130 երկրում, և իր գործունեությունն ուղղում հաճախորդների, գործընկերների և համայնքների կենսակերպի բարելավման նպատակին: –0–