«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ-ն կբարձրացնի անվտանգության մակարդակը ոսկու հանքաքարի հափշտակության դեպքի կապակցությամբ
03.06.2015,
13:24
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ-ն մտադիր է բարձրացնել անվտանգության մակարդակը, ինչպես նաև վերահսկողության համակարգին ուղղված պահանջները` Արարատի ոսկու ֆաբրիկայից մեծ քանակությամբ ոսկու հանքաքարի հափշտակության դեպքի կապակցությամբ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ-ն մտադիր է բարձրացնել անվտանգության մակարդակը, ինչպես նաև վերահսկողության համակարգին ուղղված պահանջները` Արարատի ոսկու ֆաբրիկայից մեծ քանակությամբ ոսկու հանքաքարի հափշտակության դեպքի կապակցությամբ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Մամուլի հաղորդագրության համաձայն` ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը հաղորդել էր Արարատի ոսկու ֆաբրիկայից մեծ քանակությամբ ոսկու հանքաքարի հափշտակության, անօրինական վերամշակման և իրացման դեպքի հայտնաբերման մասին: Հաղորդագրության մեջ նշվում են նաև «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ–ի մի քանի աշխատակիցների անուններ։
«ԳեոՊրոՄայնինգ ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում նախադեպը չունեցող այսպիսի միջադեպի հետ բախվում է առաջին անգամ և իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ Ոստիկանության աշխատակիցներին նրանց օպերատիվ աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար, որոնք նրանք ցուցաբերել են անօրինական գործողությունները հայտնաբերելու ընթացքում:
Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը իրավապահ մարմիններին կտրամադրի անհրաժեշտ աջակցություն հետագա քննության արդյունավետ և լիարժեք անցկացման, կատարված դեպքի բոլոր հանգամանքների պարզման և մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունն անհրաժեշտության դեպքում այդ հարցերով սերտորեն կհամագործակցի պետական կառույցների և իրավապահ մարմինների հետ։ –0–