Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Forbes-ը Wildberries–ի սեփականատեր Տատյանա Բակալչուկի ունեցվածքը գնահատել է 1,4 մլրդ դոլար. նա գլխավորել է ՌԴ–ի ամենահարուստ կանանց ցանկը

20.02.2020, 12:10
Բակալչուկն առաջ է անցել այս ցանկի անփոխարինելի առաջատար Ելենա Բատուրինայից
Forbes-ը Wildberries–ի սեփականատեր Տատյանա Բակալչուկի ունեցվածքը գնահատել է 1,4 մլրդ դոլար. նա գլխավորել է ՌԴ–ի ամենահարուստ կանանց ցանկը
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./ԱՌԿԱ/. Wildberries առցանց խանութի հիմնադիր Տատյանա Բակալչուկը գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցանկը, գրում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Forbes–ին։

Forbes–ի գնահատմամբ, Բակալչուկի ունեցվածքը կազմել է 1,4 մլրդ դոլար։

Բակալչուկն առաջ է անցել այս ցանկի անփոխարինելի առաջատար Ելենա Բատուրինայից (Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի այրին), որի ունեցվածքը կազմում է 1,2 մլրդ դոլար։

Նշվում է, որ Բակալչուկի ունեցվածքի չափը փոխվել է նրա հիմնական ակտիվում` Wildberries–ում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում։ Forbes–ի տվյալներով, 2019թ.–ին Wildberries–ի շրջանառությունն աճել է 88%–ով և կազմել 223,5 մլրդ ռուբլի։

Ինչպես տեղեկացնում է Forbes–ը, Բակալչուկը ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց 2018թ.–ի ցանկում, այդ ժամանակ նրա ունեցվածքը կազմում էր 600 մլն դոլար։ Մեկ տարի անց այն գրեթե կրկնապատկվեց, ինչի արդյունքում Բակալչուկը զբաղեցրեց երկրորդ տեղը։–0–