Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին նոր շուկաների որոնման հարցում. ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Էստոնիան կաջակցի հայկական ընկերություններին դուրս գալ համաշխարհային նոր շուկաներ, հայտարարել է ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։
«Երեկ մենք բացել ենք գործնական սեմինար, որը կազմակերպել էր Էստոնիայի զարգացման գործակալությունը։ Սա արդեն երկրորդ փուլն է՝ ուղղված հայկական ընկերություններին գլոբալ մակարդակում նոր շուկաների որոնման հարցում աջակցելուն։ Էստոնիան արդեն անցել է այս գործընթացը ավելի քան 20 տարի առաջ»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան՝ պատասխանելով հայկական բիզնեսի համար նոր շուկաների որոնման վերաբերյալ հարցին։
Նրա խոսքով՝ Էստոնիան կարող է օգնել Հայաստանին բիզնես-դիվանագիտության հարցերում։
«Մենք կարող ենք աշխատել միասին, մեր բիզնեսները կարող են համագործակցել միմյանց հետ՝ աջակցելու այն տրանսֆորմացիային, որն այժմ անցնում է Հայաստանը, և որը շոշափում է նաև բիզնեսի ոլորտը»,- ասել է Ցահքնան։