Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 1, կիրակի
եղանակը
Երևանում
0

Ըստ անհրաժեշտության, մենք խորհրդակցություններ կսկսենք բոլոր պատեհ գործընկերների հետ․ Փաշինյանը՝ Թրամփի հայտարարության մասին

15.01.2026, 14:14
Փաշինյանն անդրադարձել է Թրամփի հայտարարությանը Իրանի հետ փոխգործակցող երկրների համար 25%  մաքսատուրք սահմանելու որոշման վերաբերյալ
Ըստ անհրաժեշտության, մենք խորհրդակցություններ կսկսենք բոլոր պատեհ  գործընկերների հետ․ Փաշինյանը՝ Թրամփի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ՝ Իրանի հետ առևտուր անող գործընկերների նկատմամբ ԱՄՆ-ից ապրանքներ ներմուծման դեպքում 25% մաքսատուրք սահմանելուն։

«Հայաստանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ բիզնես անող բոլոր երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու որոշման բովանդակությանը դե յուրե կծանոթանա և, ըստ անհրաժեշտության, խորհրդակցություններ կսկսի բոլոր պատեհ գործընկերների հետ»,- ասել է Փաշինյանը։

Նշենք, որ հունվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25% մաքսատուրք է սահմանել Իրանի հետ գործարք կնքող բոլոր երկրների համար։