Էռնեկյանին պատկանող ընկերությունը գնել է ՀՀ արդարադատության նախարարության նախկին շենքի տարածքը
19.07.2012,
16:30
«Տանգո» ՓԲԸ-ն, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին, գնել է ՀՀ արդարադատության նախարարության նախկին շենքը, որը հրդեհվել էր 2008թ.-ի փետրվարի 9-ին:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Տանգո» ՓԲԸ-ն, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին, գնել է ՀՀ արդարադատության նախարարության նախկին շենքը, որը հրդեհվել էր 2008թ.-ի փետրվարի 9-ին:
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ թույլ է տվել Պետական գույքի կառավարման վարչությանը վաճառել տվյալ տարածքը «Տանգո» ընկերությանը՝ կադաստրի արժեքով ուղիղ վաճառքի միջոցով:
Որոշման նախագծի համաձայն` գնորդը պարտավորվում է մինչև 2015թ.-ի հունիսի 30-ն այդ վայրում հասարակական նշանակության նոր շենք կառուցել:
Էռնեկյանին է պատկանում նաև «Արմենիա. Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որը շահագործում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը: Ձեռնարկատերը Հայաստանում խոշոր նախագծեր է իրականացնում գյուղատնտեսության բնագավառում, նրան է նաև պատկանում հայկական «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն: -0-