Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

PepsiCo նախագահը լքել է պաշտոնը նշանակումից կես տարի անց

12.09.2012, 13:26
PepsiCo ընկերության նախագահ Ջոն Քոմփթոնը, ով նշված պաշտոնը զբաղեցրել էր 2012թ.-ի մարտին, լքել է պաշտոնը, գրում է РБК-ն:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  PepsiCo ընկերության նախագահ Ջոն Քոմփթոնը, ով նշված պաշտոնը զբաղեցրել էր 2012թ.-ի մարտին, լքել է պաշտոնը, գրում է РБК-ն:

Ընկերության նոր նախագահ է նշանակվել ընկերության եվրոպական ստորաբաժանման ղեկավար Զեին Աբդալան, հաղորդում է Reuters-ը: Ակնկալվում է, որ Ջոն Քոմփթոնը կղեկավարի Pilot Flying J Oil Corp ընկերությունը:

Հիշեցնենք, որ 2012թ.-ի գարնանն ընկերությունում լրջորեն զբաղվեցին վերակազմակերպչական հարցերով: Այդ ժամանակ PepsiCo-ում ներմուծվեց ընկերության նախագահի պաշտոնը: Նոր նախագահ նշանակվեց PepsiCo American Foods ստորաբաժանման ղեկավար Ջոն Քոմփթոնը:

Պետք է նշել, որ վերակազմակերպումն ընկերության շահույթի զգալի աճի չհանգեցրեց. 2012թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում ընկերության շահույթը նվազեց 21 տոկոսով՝ կազմելով 2011թ.-ի նույն ժամանակահատվածում ստացած 1,89 մլրդ դոլարի դիմաց 1,49 մլրդ դոլար:

PepsiCo ընկերությունն աշխարհում սննդի և խմիչքների արտադրանքի մեծությամբ երկրորդ արտադրողն է: Ընկերության պորտֆելում այնպիսի հայտնի ապրանքանիշեր են, ինչպeս՝ Pepsi, 7up, Mirinda, Tropicana, Lay's և այլն: PepsiCo արտադրանքը վաճառվում է ավելի քան 200 երկրներում: PepsiCo Inc.-ին է պատկանում «Վիմ-Բիլ-Դան Պրոդուկտի Պիտանիա» (ՎԲԴ ՊՊ) 100 տոկոս բաժնետոմսերը, որոնք համախմբվել են 2011թ.-ի սեպտեմբերին: -0-