Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

«Գռոզնի Ավիա» ընկերությունը Սիմֆերոպոլից Երևան ուղիղ չվերթեր է բացում

30.09.2014, 16:01
«Գռոզնի ավիա» ընկերությունը հոկտեմբերին կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Սիմֆերոպոլ-Երևան ուղղությամբ, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ղրիմի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Անատոլի Ցուրկինը:
«Գռոզնի Ավիա» ընկերությունը Սիմֆերոպոլից Երևան ուղիղ չվերթեր է բացում
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Գռոզնի ավիա» ընկերությունը հոկտեմբերին կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Սիմֆերոպոլ-Երևան ուղղությամբ, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ղրիմի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Անատոլի Ցուրկինը:

«Հոկտեմբերի 10-ից կբացվի Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթը», - ասել է նա:

Ցուրկինի խոսքերով` այսօր Սիմֆերոպոլի օդանավակայանից միջազգային չվերթեր են իրականացվում միայն Թուրքիայի ուղղությամբ: Մասնավորապես, Ստամբուլի հետ ավիահաղորդակցությունն իրականացվում է սովորական ռեժիմով երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Չվերթերն իրականացնում է «Գրոզնի ավիան»:

«Հնարավոր է, որ թռիչքները դադարեցվել են մի քանի օրով Թուրքիայի տարածքում ազգային տոնակատարությունների կապակցությամբ, երբ ընդհանուր հանգստյան օրեր կան», - ասել է Ցուրկինը՝ մեկնաբանելով ՌԴ Ղրիմի գործերով նախարարի տեղակալ Անդրեյ Սոկոլովի ներկայացրած տեղեկատվությունն այն մասին, որ «Սիմֆերոպոլ» օդանավակայանը դադարեցրել է միջազգային չվերթերը:

«Սիմֆերոպոլ» օդանավակայանը հուլիսի 19-ին վերսկսել է միջազգային չվերթերը, որոնք դադարեցվել էին Ղրիմի` Ռուսաստանի կազմ մտնելուց հետո:-0-