Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Բժշկական նորագույն սարքավորումներ` 5% կանխավճարով (ՎԻԴԵՈ)

19.09.2025, 17:17
Ակբա Լիզինգը MedMeet 2025 բժշկական էքսպոյի շրջանակում ընդամենը երեք օր առաջարկում է հատուկ և արտոնյալ պայմաններ բժշկական սարքավորումներ գնելու համար․ ՎԻԴԵՈ
Բժշկական նորագույն սարքավորումներ` 5% կանխավճարով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա Լիզինգը MedMeet 2025 բժշկական էքսպոյի շրջանակում ընդամենը երեք օր առաջարկում է հատուկ և արտոնյալ պայմաններ բժշկական սարքավորումներ գնելու համար, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։ 

Սեպտեմբերի 19-ից 21-ը ներառյալ «Մերիդիան» կենտրոնում անցկացվող էքսպոյի ընթացքում Ակբա Լիզինգի միջոցով հնարավոր է ձեռք բերել բժշկական նորագույն սարքավորումներ` ընդամենը 5% կանխավճարով, և ստանալ առաջին տարվա ապահովագրությունը որպես նվեր։ 

«Ակբա Լիզինգը բժշկական հաստատություններին հնարավորություն է տալիս հատուկ պայմաններով ձեռք բերել նորարարական բժշկական սարքավորումներ, որը կօգնի արդիականացնել իրենց տեխնիկական հագեցվածությունը։ Բացի այդ, MedMeet 2025-ի շրջանակում մեր մատակարարների հետ համագործակցությամբ տրամադրվում են նաև այլ հատուկ առաջարկներ՝ բժշկական սարքավորումների համար հատուկ գին և առաջին տարվա ապահովագրությունը՝ անվճար»,– նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Աննա Գրիգորյանը։ 

MedMeet-ի շրջանակում այցելուները հնարավորություն կստանան ծանոթանալու առողջապահական ոլորտի նորարարություններին, ինչպես նաև մասնակցելու տարբեր մասնագիտական քննարկումների։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է 

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: