Բացառիկ առաջարկներ և 365 մլրդ դրամի հիփոթեքային պորտֆել. Ամերիաբանկը մասնակցել է Երևանում անցկացվող TOON Expo ցուցահանդեսին (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/ԱՌԿԱ/․ Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը մարտի 27-ից 29-ը մասնակցում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին` TOON Expo-ին, որն այս անգամ ունի ներդրումային շեշտադրում:
Ամերիաբանկի տաղավարում այցելուներին կառաջարկվի արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկերի լայն ընտրություն՝ բնակելի և առևտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման վարկեր, պետական աջակցությամբ հիփոթեքային վարկեր, ինչպես նաև հիփոթեքային վարկ սփյուռքի մեր հայրենակիցների համար:

Toon Expo-ում ներկայացված են անշարժ գույքի, շինարարության և հարակից ոլորտների շուրջ 200 ընկերություններ հայաստանյան և արտասահմանյան շուկաներից: Ցուցահանդեսն անցկացվում է արդեն 6-րդ անգամ. նախորդ 5-ի արդյունքներով վաճառվել է ավելի քան 750 մլն դոլարի անշարժ գույք:
Շուկայի առաջնորդություն և փորձի փոխանակում
Toon Expo-ն այն հարթակներից է, որտեղ միավորվում են շուկայի բոլոր մասնակիցները՝ կառուցապատողները, անշարժ գույքի գործակալությունները, ֆինանսական համակարգը և հարակից ծառայությունները ներկայացնող ընկերությունները: Սրանք բոլորը մեր գործընկերներն են, ինչը մեզ համար բացառիկ հնարավորություն է ստեղծում փորձի փոխանակման, շուկայի միտումների համատեղ ուսումնասիրման, ինչպես նաև շուկայի կարիքների վերհանման համար»,- նշել է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկինգի թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը:

Նա նշեց, որ Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի ծավալով շարունակում է պահպանել առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 23.1% շուկայական մասնաբաժնով՝ 2025 թվականի IV եռամսյակի տվյալներով։
Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ Վահրամ Գևորգյանը նշեց, որ Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆոլիոյի ծավալը ներկայումս գերազանցում է 365 մլրդ դրամը։
«Անցած տարվա ընթացքում մեզ հաջողվեց ավելացնել մեր հիփոթեքային պորտֆոլիոն մոտ 40 մլրդ դրամով և պահպանել դրա բարձր որակը», - ասել է նա։
Բացառիկ առաջարկ TOON Expo-ի մասնակիցների համար
Ամերիաբանկի հիփոթեքային վարկավորման պրոդուկտների թիմի ղեկավար Լիանա Աղայանը հայտնել է, որ ցուցահանդեսի այցելուների համար բանկը ներկայացնում է էքսկլյուզիվ առաջարկ՝ անշարժ գույք ձեռք բերելու հնարավորություն հիփոթեքով՝ 0% կանխավճարով։

«Սա իսկապես բացառիկ հնարավորություն է՝ առանց որևէ նախնական վճարի ձեռք բերել երազանքի բնակարան կամ այլ անշարժ գույք», - նշել է նա՝ հավելելով, որ Ամերիաբանկը հաճախորդներին առաջարկում է նաև տոկոսադրույքի ընտրության հնարավորություն։
Աղայանի խոսքով՝ բանկը առաջարկում է ձեռք բերել, վերանորոգել կամ ձեռք բերել անշարժ գույք հիփոթեքային վարկի միջոցով՝
• անվանական 12.75% տոկոսադրույքով (փաստացի՝ 13.26–14.7%), կամ
• 12.9% տոկոսադրույքով (փաստացի՝ 13.26–14.7%)՝ 2% քեշբեքի հնարավորությամբ։
Նա նաև ընդգծել է, որ հիփոթեքային շուկան միայն վարկավորման մասին չէ, այլ ընտանիքների և նրանց մեծ երազանքների մասին։
MyHome հարթակը՝ որպես հարմար թվային գործիք շուկայում
Ինչպես նշել է Ամերիաբանկի պրոդուկտի իրականացման մենեջեր Տիգրան Գրիգորյանը, ցուցահանդեսում ներկայացված է նաև բանկի MyHome.am առցանց հարթակը, որտեղ անշարժ գույքի գործարքները դառնում են ավելի ճկուն, հարմար և ամբողջությամբ թվային։ Նրա խոսքով՝ հարթակում ներկայացված են շուկայի առաջատար կառուցապատողները, անշարժ գույքի գործակալություններ, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից վաճառքի և վարձակալության հայտարարություններ։
MyHome-ում հնարավոր է որոնել, գնել, վաճառել կամ վարձակալել անշարժ գույք ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայում, ինչպես նաև դիտարկել արտասահմանում անշարժ գույքի ձեռքբերման տարբերակներ։

«Հատկանշական է, որ վերջին մեկ տարվա ընթացքում մեր հաճախորդների թիվը աճել է մոտ 60%-ով։ Սա վկայում է ոչ միայն հետաքրքրվածության և այցելությունների, այլ նաև Ամերիաբանկի նկատմամբ վստահության մասին։ Մարդիկ MyHome են այցելում ոչ միայն հայտարարություններ դիտելու, այլ նաև որոշում կայացնելու և այն կյանքի կոչելու նպատակով», - նշել է Տիգրան Գրիգորյանը։
MyHome-ի օգտատերերը ունեն նաև այլ առավելություններ․ հարթակում գրանցվելով՝ այցելուները կարող են ստանալ մինչև 40% զեղչի պրոմոկոդ՝ հարթակի գործընկեր խանութներից գնումներ կատարելու համար։ MyHome-ում հնարավոր է նաև օգտվել վարկային, վերանորոգման և հիփոթեքային առաջարկների հաշվիչներից։
Գրիգորյանը հայտնել է, որ MyHome-ում ներկայացված է նաև արտասահմանյան անշարժ գույք, այդ թվում՝ ԱՄԷ-ում, Իսպանիայում, Հունաստանում, Վրաստանում, և այս աշխարհագրությունը շարունակաբար ընդլայնվում է։
«Ի վերջո, մեր տեսլականը պարզ է․ մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ անշարժ գույքի հետ կապված յուրաքանչյուր որոշում կլինի ավելի հաշվարկված, պարզ և հասանելի բոլորի համար», - ընդգծել է նա։
Ներդրումային վարկեր արտերկրում գործարքների համար
Ինչպես նշել է Գրիգոր Աբաջյանը՝ Ամերիաբանկի ներդրումային վարկերի պրոդուկտների մենեջերը, ցուցահանդեսում բանկը ներկայացնում է նաև իր առաջարկը ներդրումային վարկերի վերաբերյալ։
«Այս վարկի միջոցով ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել անշարժ կամ շարժական գույք արտերկրում և ստանալ հավելյալ եկամուտ, այդ թվում՝ վարձակալության միջոցով», - ասել է նա։

Աբաջյանը ընդգծել է, որ այս վարկի միջոցով հնարավոր է նաև ձեռք բերել մասնաբաժիններ Հայաստանի ընկերություններում և արտերկրում կամ այլ կերպ ներդրում կատարել բիզնեսում։
«Ներդրումային վարկը տրամադրվում է 3 արժույթով՝ դրամով (տոկոսադրույք՝ 13.75%), ԱՄՆ դոլարով (տոկոսադրույք՝ 9.5%), եվրոյով (տոկոսադրույք՝ 8.5%)», - նշել է նա։
Պրոդուկտի մենեջերը նաև հայտնել է, որ վերջին 2 տարվա ընթացքում այս վարկերը Ամերիաբանկի պորտֆոլիոն աճեցրել են 2,5 անգամ։
«Սա ցույց է տալիս, որ պահանջարկը այս վարկերի նկատմամբ աստիճանաբար աճում է», - հավելել է նա։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: