ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՎԶԵԲ-ի հետ 6 մլն եվրոյի վարկային համաձայնագրի վավերացմանը
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/ԱՌԿԱ/. Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» 6 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։
2025 թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել է դրամաշնորհի համաձայնագիր՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օգտին և Հայաստանում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար: Նույն օրը ստորագրվել է նախագծի վարկային համաձայնագիր: 39 միլիոն եվրոյի վարկը կտրամադրվի երկու տրանշով՝ 30 միլիոն եվրո և 9 միլիոն եվրո:
Վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով ֆինանսավորումը չի ներառում ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորումը, որը կօգտագործվի ԱԱՀ պարտավորությունները մարելու համար: ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորման չափը կկազմի 9 միլիոն եվրո, որից 7.8 միլիոն եվրոն կլինեն վարկային միջոցներ, 6 միլիոն եվրո՝ 1-ին տրանշի, 1.8 միլիոն եվրո՝ 2-րդ տրանշի և 1.2 միլիոն եվրո՝ դրամաշնորհային միջոցներ:
Դրամաշնորհային միջոցները կօգտագործվեն Երևանի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման և սարքավորումների ձեռքբերման համար, իսկ վարկային միջոցները՝ շինարարական աշխատանքների, ապրանքների և ծառայությունների գնման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցման համար։
Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնը կգտնվի ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում (Երևանին սահմանակից): Նախկինում հաղորդվել էր, որ կենտրոնի գործունեությունը Հայաստանին կապահովի ժամանակակից մաքսային ենթակառուցվածքով՝ մաքսային վերահսկողության համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչպես նաև ԱՏԳ մասնակիցներին մատուցվող ծառայությունների համար մատչելի և օգտագործողին հարմար տեղեկատվական համակարգերով:
Հայաստանում ՎԶԵԲ-ի մասին
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից մեկն է։ 2025 թվականի վերջին ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացված նախագծերի ընդհանուր թիվը հասել է 242-ի, որոնց ընդհանուր ներդրումները կազմել են 2.8 միլիարդ եվրո։ Հատկանշական է, որ այդ ներդրումների 85%-ը կատարվել է մասնավոր հատվածում, ինչը ընդգծում է иանկի հանձնառությունը՝ խթանելու ձեռներեցությունը և կայուն աճը։