Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Աշխատանքից ազատվել է ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը

22.07.2025, 10:49
ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է
Աշխատանքից ազատվել է ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․  ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ Տեղեկությունը «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում հաստատել է ՀԷՑ ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը։

Ավելի վաղ րագրողների հետ զրույցում ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, անդրադառնալով ՀԷՑ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանին աշխատանքից ազատելու հարցին, ասել է. «Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, քանի որ ՀԷՑ-ն այս վիճակի հասցնողներից մեկը հենց նույն պաշտոնյան է։ Այս պահին նա ի պաշտոնե իմ ենթական է, նրա լիազորությունները դադարել են ուրբաթ օրը, ժամը 18։00–ից, և իր հայտնի ասուլիսը նա տվել է՝որպես գլխավոր տնօրենի տեղակալ, այդ պահին նա ժամանակավոր պաշտոնակատար չէր»,– ասել է Պետրոսյանը։