Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին (ՎԻԴԵՈ)

17.07.2025, 18:57
Երրորդ տարին անընդմեջ իրականացվող Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան էր բերել միջազգային ճանաչում ունեցող 30-ից ավելի երաժիշտների, որոնց մասնակցությամբ Կապանի երգեհոնային դահլիճում կայացան բազմաժանր համերգներ․ ՎԻԴԵՈ
Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Երրորդ տարին անընդմեջ իրականացվող Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան էր բերել միջազգային ճանաչում ունեցող 30-ից ավելի երաժիշտների, որոնց մասնակցությամբ Կապանի երգեհոնային դահլիճում կայացան բազմաժանր համերգներ, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։ 

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնի շրջանակում Կապանի երաժշտական դպրոցներին նվիրվել են երաժշտական գործիքներ: Բացի այդ, փառատոնի շրջանակում ավելի քան 50 երիտասարդ երաժիշտներ հնարավորություն ունեցան մասնակցելու անվանի երաժիշտների կողմից անցկացվող վարպետության դասերի և նրանց հետ համերգներ ունենալու։ 

Ամերիաբանկը, կարևորելով մարզերի շարունակական զարգացումն ու առաջխաղացումը, առաջնորդվելով կյանքի որակը բարելավելու առաքելությամբ ու հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, ևս միացել էր hուլիսի 4-ից 15-ը Սյունիքում՝ Կապան քաղաքում տեղի ունեցած երաժշտական այս տոնին:

Փառատոնի շրջանակում Հայաստան էին այցելել ինչպես հայ, այնպես էլ այլազգի հայտնի երաժիշտներ: Միջոցառման ամենասպասված հյուրերից էր աշխարհում մեծ ճանաչում ունեցող և ամենապահանջված ջութակահարներից մեկը` Վադիմ Ռեպինը։ Նա փառատոնի շրջանակում հանդես եկավ համերգով՝ Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին ապահովելով երաժշտական բացառիկ երեկո։

Ռեպինն աշխատել է աշխարհահռչակ այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Աշքենազին, Դյութուան, Գերգիևը, Նագանոն, Լևինը, Տեմիրկանովը, և բեմ է կիսել Մարթա Արգերիխի, Միշա Մայսկիի, Չեչիլիա Բարտոլիի, Գոթյե Կապյուսոնի, Ռիկարդո Մուտիի և այլ երաժիշտների հետ։ 

Վադիմ Ռեպինը, որը նվագում է Ստրադիվարիուսի 1722թ․ կերտած «Rode» ջութակով, արժանացել է Ֆիանսիայի բարձրագույն պարգևին՝ Արվեստի և գրականության ասպետի շքանշանին։ Նա նաև 2014թ․ իր կողմից հիմնադրված Տրասնսսիբիրյան արտ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամերիաբանկի մասին 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: