Արտաքին ներդրողների հետաքրքրության աճը պետական պարտատոմսերի նկատմամբ առաջին եռամսյակում դարձել է ՀՀ կապիտալի շուկայի հիմնական շարժիչ ուժը. Sirius Capital
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլ․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կապիտալի շուկայի հիմնական շարժիչ ուժը վերջին շրջանում դարձել է արտաքին ներդրողների կողմից պետական պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրության աճը:
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանը։
«Հայաստանի կապիտալի շուկան առաջին հերթին պարտատոմսերի շուկա է: Մարտին, որպես արտաքին ֆոնի արտացոլում, մենք տեսանք եկամտաբերության փոքր աճ նաև տեղական շուկայում: Մինչ այդ երկար ժամանակ Հայաստանում նկատվում էր եկամտաբերության նվազման կառուցվածքային միտում», - ասել է նա։
Խոսելով Հայաստանի կապիտալի շուկայի 2026 թվականի առաջին եռամսյակի հիմնական արդյունքների մասին՝ Ղազարյանը նշել է, որ պետական հնգամյա պարտատոմսերի աճուրդում տոկոսադրույքը դրամով հասել է 7.5%-ի, ինչը վերջին մի քանի տարիների նվազագույնն է: Դա համարում ենք եռամսյակի հիմնական ձեռքբերումը:
Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք գտնել այս հղումով։